ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը Երեւանում

Ազդագրեր

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 27-ին, ժամը՝ 19:00-ին մենահամերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:

Ծրագրում կհնչեն՝ Յոհան Սեբաստիան Բախ Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006 Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003 Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005 Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ եւ վիրտուոզությամբ:

Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների, ինչպես նաեւ «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի եւ Նաումբուրգի մրցույթների հաղթող, «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ Տոմսերի արժեքը՝ 5000-30.000 ՀՀ դրամ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ