3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Գտնվելով Արցախում հիմա ավելի սուր եմ զգում այն ծրագրերի ու նպատակների իրագործման կարևորությունը, որի շուրջ միավորվել ենք տարիներ առաջ․ Վարդանյան

Ներքաղաքական
Գտնվելով Արցախում հիմա ավելի սուր եմ զգում այն ծրագրերի ու նպատակների իրագործման կարևորությունը, որի շուրջ միավորվել ենք տարիներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը․
 
«Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ կեղծ է այն պնդումը, թե հայն իբրև մտածում է միայն ուտելու մասին. ո'չ, հայը ունի մեծ պահանջ քննարկում ունենալու գաղափարների շուրջ: Հայը պետք է զգա ու տեսնի, որ ինքը կարևոր է, իր կարծիքը կարևոր է իր պետության ապագայի համար:
 
Այսօր՝ ծանր իրավիճակը հաղթահարելու ու առաջ գնալու համար անհրաժեշտ է նախևառաջ ձևավորել հավատ ապագայի ու առաջնորդների հանդեպ, իսկ դա խանութներն ուտելիքով լցնելով չես կարող անել:
 
Առաջ գնալու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ գաղափարի ու տեսլականի շուրջ ենք մենք միավորվում: Վստահ եմ՝ առանց գաղափարի ոչինչ չի ստացվի: Այս միջոցառումը կարևոր է հենց այդ հարցերի պատասխանները գտնելու համար:
 
Ըստ Կոնֆուցիոսի՝ կրթությունը առանց մտքի անիմաստ է, միտքը առանց կրթության՝ վտանգավոր: Մեզ պետք է գաղափարական ուժեղ հենք առաջ գնալու համար: Գաղափարն ու հանուն այդ գաղափարի պայքարն է, որ մեր ազգին առաջ է մղել ամենածանր ու անելանելի իրավիճակներում:
 
Մենք ունենք պատասխանատվություն մեր զոհված զինվորների, մեր ներկա և մեր գալիք սերունդների առջև.մենք նրանց պետք է փոխանցենք արժանապատիվ ու արժեքների վրա հիմնված ապագա։ Մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը դա ստեղծելու համար»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ