3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայաստանի հավաքականի նորեկը անձնագիր ստանալու համար Երևան կժամանի մարտի 19-ին. ԶԼՄ

Ներքաղաքական

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մարտի 19-ին կժամանի Երևան` հայկական անձնագիր ստանալու: Տեղեկությունը հայտնում է Metaratings.ru–ն` հղում անելով իր աղբյուրին:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Նաիր Տիկնիզյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
«Լոկոմոտիվ» տեղափոխվելուց առաջ 23-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024թ.առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Թուրքիայի հետ: Մարտի 28-ին Ալեքսանդր Պետրակովի սաները ընկերական հանդիպում կանցկացնեն Կիպրոսի թիմի հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ