⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա՞

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Արայիկ Հարությունյանը մերձավորներին պատմել է, թե ինչ ծանր հանդիպում է եղել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, որ, իր կարծիքով, Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, արցախցիները պետք է լեզու գտնեն ադրբեջանցիների հետ, ապրեն, որովհետեւ այլընտրանք չկա կամ կա` պատերազմի եւ 120 հազար արցախցու բնաջնջման տեսքով։ Եվ հուսադրել է, թե միջազգային հանրությունը խոստացել է Ադրբեջանի կազմում որոշակի կարգավիճակի, ինքնավարության ապահովում։ Արայիկ Հարությունյանը ծանր տրամադրությամբ եւ տպավորություններով է վերադարձել Արցախ ու նեղ շրջապատում ասել է, որ ինքն այլեւս չի ուզում մնալ նախագահի պաշտոնում։

Ուշագրավ է, որ երեկ ԱՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ դրական եզրակացություն տվեց։

Հիշեցնենք․ փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության հնարավորությանը: ԱԺ-ն Արցախի նախագահ կընտրի` մինչեւ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից սկսած։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Հարությունյանն ուզում է օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ