Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Նախագան Սին ավարտեց նոր իշխանական համակարգի ձեւավորումը ու անցնում է կոնկրետ գործողությունների

Վերլուծություն

Ինչպես ցույց տվեցին այս օրերին Չինաստանում նոր իշխանական համակարգի ձեւավորման գործընթացը, արդեն Սի Ցզինպինն աննախադեպ` երրրոդ ժամկետով ստանձնելով նախագահի պաշտոնը, իր հետ բերեց իր հետ բերեց էապես նորացված թիմ:

Նախագահից զատ, Սին ընտրվել է նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մարմինը պատասխանատու է երկրի զինված ուժերի ղեկավարության համար: Միաժամանա, այս հանձնաժողովի փոխնախագահներ են ընտրվել գեներալներ Չժան Յուսիան եւ Հե Վեյդոնգը, ովքեր նախագահ Սիի անառարկելի աջակիցների համարում ունեն։ Այսինքն, սրանով Սին լիակատար վերահսկողութուն է սահմանում բանակի նկատմամբ:

Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Շանհայի քաղաքային կոմիտեի նախկին ղեկավար Լի Ցյանն ընտրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ` վարչապետ։ Լի Ցյանն ունի համեմատաբար լիբերալ հայացքների տեր գործիչի համարում, բայց անհրաժեշտության դեպքում նա նաեւ հանդես է եկել, որպես պետական քաղաքական գծի ամենակորշտ կեղմնակից: Ամեն դեպքում, նոր վարչապետը եւս ունի նախագահ Սիի անվերապահ կողմնակցի համարում:

Մոտավորևապես նույն պատկերն է այլ մարմիններում: Եվ ընդհանուր հաշվով, չինական նոր կառավարման համակարգի մասին կարելի է ասել հետեւյալն. այստեղ նկատելիորեն նվազել են ԱՄՆ-ի հետ ամենասերտ համագործակցության ջադագովները եւ ուժեղացել են Չինաստանի շահերն ամեն պարագայում եւ անհրաժեշտության դեպքում` կոշտ մեթոդներով առաջ տանելու կողմնակիցները: Աշխարհաքաղաքական իմաստով, սա ԱՄՆ-ի համար վատ է, ՌԴ-ի համար` լավ:

Կիրակի օրը կընտրվեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի և նախարարների նոր կաբինետի փոխվարչապետներին, եւ դրանով չինական նոր կառավարության ձեւավորումը փաստացի կավարտվի:

Արսպիսով, նախագահ Սին առաջիկա 5 տարվա կտրվածքով Չինաստանն իր նախատեսված սցենարով առաջ տանելու վերջնական քարտ բլանշ ստացավ: Սրանից հետո է, որ ըստ ամենահեղաինակավոր փորձագետների, վերջնականապես հստակ կդառնա, թե ինք քաղաքական կուրսի է անցնում Սին, ինչ տեկմերով եւ կոնկրետ քայլերով, այդ թվում` ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունենրում:

Երկու կոնկրետ գործողություն արդեն նկատվել է: Նախ, երեկ Պեկինն ավարտեց Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ երկարամյան դիվանագիտական պատերազմը` այն հասցնելով երկու երկրների քաղաքական հաշտեցման: Սա ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար ծանր պարտություն էր:

Երկրորդը, Չինաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանին զենք կվաճառի այն չափով, ինչքան ԱՄՆ-ն եւ մյուսները հատկացնում են Թայվանին: Վաշինգտոնի պատասխան հիստերիան ցույց տվեց, որ սա եւս ծանր հարված էր:  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ