⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է պայքարել մինչեւ վերջ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել։ Երեկ քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։

Պատգամավորը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դեռեւս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը կարող է դա ճանաչել գերակա շահ եւ փոխհատուցելով սեփականատիրոջը` ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները։ Պատգամավորը պնդում է, որ փողոցում առեւտուրը վթարային իրավիճակ է ստեղծում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ պատգամավորի եւ վաճառողի միջեւ քաշքշուկ էր եղել, երկուսն էլ կանչվել էին ոստիկանություն` բացատրություններ տալու, Աղազարյանը ճանաչվել էր տուժող, առեւտրականին ձերբակալել էին, ապա ազատ արձակել: Քրեական վարույթն ընթանում է 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ