Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան Կրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. Պեսկով Գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներից Հոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը

2023 թվականի ներքաղաքական պայքարի սկիզբը դրված է. Ջոնի Մելիքյան

Միջազգային

Դեռեւս նախորդ տարվա ամռանը Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած պատգամավորները, որոնք հիմնել են «Ժողովրդի ուժ» շարժումը, շրջանառության մեջ էին դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» եւ «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերը: Ըստ վերոնշյալ օրինագծերի` արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծվելու էր ռեեստր, որը կներառեր բոլոր շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց եւ լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը: Այս օրերին արդեն խորհրդարան բերված այս օրինագծերի փաթեթին իշխող ուժն էլ որոշեց կողմ քվեարկել, ինչն առաջացրեց բողոքի մեծ ալիք` հենց արտերկրից սնվող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու անձանց հուժկու կողմից` ընդդեմ Վրաստանի խորհրդարանի: Տեղի ունեցած լայնամասշտաբ բախումներից հետո` առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը երեկ որոշեց հետ կանչել: Այս մասին ասված է «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» եւ խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ:

Վրաստանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Մեծ աղմուկ հանած օրինագծի հետկանչումով կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանում արշալույսները կխաղաղվեն, թե՞ այն դեռ նոր զարգացումներ կունենա:

— Համարում եմ, որ ներքաղաքական պայքարը շարունակվելու է: Ուղղակի, այն զանգվածային բողոքը, որը կար, եւ մի մասը միգուցե անկեղծ դուրս էին եկել փողոց` հասկանալով կամ չհասկանալով ինչի կարող է բերել այդ օրենքը, ընդունելով կամ չընդունելով այդ մեթոդները, բայց օրինագծի հետկանչով, երեւի թե, որոշ զանգված կհամարի, որ ինչ-որ առումով իրենց հարցը լուծված է: Բայց այլ հարց է, թե խնդիրը հանված է առնվազն ժամանակավո՞ր թե՞ ընդմիշտ: Հետեւապես, իմ կարծիքով, ընդդիմությունը շարունակելու է իր պայքարը: Երեկ արդեն խոսվում էր այն մասին, որ կան ձերբակալվածներ, որոնց պետք է ազատ արձակել: Այնպես որ, այս պատմությունը չի ավարտվել, ավելին` 12 կետանոց փաստաթուղթ է Եվրամիության կողմից առաջարկված, եւ որպեսզի այն իրականություն դառնա, էլի ճնշում է պետք գործադրել: Ուստի` կարելի է ասել, որ 2023 թվականի ներքաղաքական պայքարի սկիզբը դրված է բողոքի ցույցերով: Ապագայում, ըստ իս, կտեսնենք թե՛ պառլամենտում, թե՛ պառլամենտից դուրս իրավիճակներ, ինչն առիթներ կտա պարբերաբար ճնշման տակ պահելու վրացական իշխանություններին:

— Կարո՞ղ ենք փաստել, որ Վրաստանի իշխանությունները, հետկանչելով օրինագիծը, պարզապես, ընկրկեցին ոչ թե տեղի բողոքի ակցիաների պատճառով, այլեւ` արտաքին ճնշումների:

— Այստեղ շատ կարեւոր է, թե այդ հետկանչի հետ կապված ինչ գնահատականներ եղան Արեւմուտքից: Ի վերջո, Վրաստանի վրա այնտեղից կար բավականին մեծ ճնշում: Եվ միգուցե այս քայլերը համաձայնեցված են հենց Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ: Ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց, միգուցե, գործարք կարող է կատարված լինել, ինչի համար էլ իշխանությունները գտել են, որ պետք է նաեւ ներքին ռիսկերը գնահատել, եւ շարունակելու դեպքում իրենց համար միգուցե ավելի վնասկար լինի եւ ավելի զանգվածային դարձնի բողոքի ցույցերը: Մյուս կողմից` միգուցե, իրենք այլ հարց են լուծել Բրյուսելի հետ իրենց բանակցություններում: Դրա համար, ըստ առկա իրավիճակի, կարելի է ասել, որ ես սպասում եմ, որ ինչ-որ չափով ցույցը կմարի, եթե որոշ լուրջ սխալների չգնա իշխանությունը:

— Եվ, փաստորեն, գոնե այս փուլում օտարերկրյա գործակալները հաղթեցի՞ն Վրաստանում:

Այստեղ այդքան էլ օտարերկրյա գործակալների հարց չէ: Ըստ տրամաբանության, այս դինամիկայով ցույցեր կլինեն, եւ Վրաստանի ընդդիմությունը կփորձի այդ ժամանակ իր օրակարգը առաջարկել բողոքավորներին: Դրանով նաեւ ընդդիմությունը կկապիտալիզացնի այդ ցույցերի էներգետիկան, մարդկանց եւ այլն: Կստացվի, թե` ոչ, դժվար է ասել, բայց, համեյանդեպս, իրենք փորձ անելու են:

Ի ԴԵՊ

Նշենք, որ Ռուսաստանը «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռեւս 11 տարի առաջ` 2012 թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել օրենքի լրամշակված տարբերակը: Հատկանշական է այն, որ այս օրենքին այլ երկրներում սվիններով վերաբերող Միացյալ Նահանգներում համանման օրենք ընդունվել է դեռեւս 1938 թվականին: Օրենսդրական այսպիսի կարգավորումներ ունեն նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը եւ մի շարք այլ երկրներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top