«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Մեր ցանկությունն է ունենալ իրական ժողովրդավար, բայց նաեւ ուժեղ Հայաստան. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

Հանդիպում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն ամփոփելով` «Իրավունքը» զրուցել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՇՈԼՑԸ ՀՍՏԱԿՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ՝ ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ ՉԷՐ»

— Սրբազան հայր, ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա:

— Որքանով պաշտոնական հաղորդումներում եւ տեղեկագրություններում է ներկայացված ինչպես կառավարության եւ ՀՀ դեսպանության կողմից, այնպես էլ գերմանական կողմից, կարծում եմ` հանդիպումների մակարդակի իմաստով աշխատանքային այցը հաջող էր եւ դրական նկատվեց: Անշուշտ, հայկական մամուլը շատ ավելի անդրադարձավ, իսկ գերմանական կողմը ներկայացրեց Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումը, ապա ԳԴՀ նախագահին այցելությունը, թեպետ Հայաստանի վարչապետն ունեցել էր նաեւ այլ տեսակի հանդիպումներ: Հատկանշական էր Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միասնական ճեպազրույցը, որտեղ կանցլեր Շոլցը խոսեց ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, այլ շատ հստակորեն ընդգծեց նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին եւ այդ հայեցակետերը նկատեց հավասարազոր: Այդ մասին գերմանական կառավարության պաշտոնական էջն էլ գրեց եւ մեջբերեց կանցլերի խոսքերը, թեեւ մեկ օր հետո, չգիտես ինչու, հավանաբար, ինչ-որ ներքին ճնշումների պատճառով գրավոր հաղորդագրությունից հանվեց ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին ասված նախադասությունը: Բայց բնականորեն, տեսանյութի մեջ կա, որտեղ կանցլերը խոսում է այդ մասին:

— Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե` «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Հաշվի առնելով կանցլերի հայտարարությունը` կարո՞ղ ենք ասել, որ առնվազն Գերմանիան այդպիսի պահանջ չի ներկայացրել:

— Դժվար է այդ մասին հստակորեն միտք արտահայտել, թե կուլիսներում միջազգային հանրությունն ընդհանրապես ինչ է պահանջում Հայաստանից: Համենայնդեպս, հրապարակային հայտարարություններ այդ մասին քիչ են եղել: Իսկ թե արդյոք կանցլեր Շոլցի հայտարարությունը կմնա միայն հայտարարություն կամ կդառնա Գերմանիայի քաղաքական հստակ դիրքորոշում, եւս դժվար է ասել, որովհետեւ մինչեւ հիմա Գերմանիան, համենայնդեպս, հրապարակային իմաստով ավելի զգուշավոր քաղաքականություն էր վարում: Մինչեւ հիմա էլ շատ զուսպ են եւ գերմանացիները` նաեւ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված` գոնե հրապարակային հայտարարություններում: Սա ամենաբարձրաստիճան մակարդակն էր, որտեղ Շոլցը հստակորեն արտահայտեց դիրքորոշում: Ամեն դեպքերում, տեքստն իր ձեռքում էր եւ, այսպես ասած, լեզվի սայթաքում չէր, այլ հստակորեն արդեն ձեւավորված միտք էր, որը նա ուղղակի կարդաց իր մոտ եղած նոթերից:

«ՍԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՄ՝ ԻՐ ՀԵՏ»

— Նիկոլ Փաշինյանն իր այցի շրջանակում հանդիպում ունեցավ նաեւ տեղի հայության հետ: Բավական սուր հարցադրումներ հնչեցին: Հետաքրքիր է՝ հուզող հարցերի պատասխանները ստացա՞ն նրանից եւ առհասարակ՝ ի՞նչ տրամադրություններ կան հայ համայնքում` հանդիպման հետ կապված:

— Նախ նշեմ, որ համայնքային հանդիպում չէր, այլ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում էր: Հավանաբար աշխատանքային այցելության սեղմ ժամանակը նկատի առնելով՝ նախատեսված էր միայն համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում: Գերմանիայում գործող հայկական համայնքային շուրջ 35-40 տարբեր կառույցներից ներկայացուցիչներ էին հրավիրված: Եվ, այո՛, հնչեցին նաեւ սուր, քննադատական հարցեր` ուղղված իշխանություններին: Պետք է ասել, որ հավաքված էր համայնքային տարբեր շերտեր՝ տարբեր մոտեցումներով, կային ե՛ւ իշխանություններին համակիր կամ պակաս համակիրներ, ե՛ւ քննադատողներ: Հենց սկզբից սուր հարցեր հնչեցին եւ վարչապետն էլ բնականորեն իբրեւ իշխանության կամ կառավարության գլուխ եղած անձ՝ փորձեց իր մոտեցումները ներկայացնել այդ ուղղությամբ, իսկ թե այդ պատասխանները որքանով բավարարեցին ունկնդիրներին, չեմ կարող ասել:

— Դժվար է հիշել, թե Նիկոլ Փաշինյանը երբ է վերջին անգամ հանդիպել բարձրաստիճան հոգեւորականի հետ: Այս հանդիպումը թերեւս բացառիկ դեպքերից էր: Ներկա լինելով այդ հանդիպմանը՝ որեւէ հարցադրում ուղղե՞լ եք Նիկոլ Փաշինյանին՝ եկեղեցի-պետություն ներկա հարաբերությունների վերաբերյալ, թե՞ չեք օգտվել այդ առիթից:

— Մեր առաջնորդարանի եւ ՀՀ դեսպանության միջեւ հարաբերությունները բնականոն են, եւ երբ նախատեսված էր արդեն Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա, ՀՀ դեսպանն ինձ եւս որպես առաջնորդի հրավիրեց՝ բոլոր պատշաճությունները պահելով: Եվ ես էլ բնականորեն չմերժեցի ՀՀ դեսպանի հրավերը ու իմ մասնակցությունը բերեցի՝ այդ տարածաշրջանի հոգեւոր հովվի՝ հայր Եղիշեի հետ միասին: Ներկա էին նաեւ մեր թեմական խորհրդի մեկ-երկու ներկայացուցիչ, մեր եկեղեցական համայնքներից՝ մի քանիսը: Սա հանդիպում չէր Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան հոգեւորականի միջեւ կամ՝ իր հետ, այլ համայնքային ներկայացուցչական հանդիպում էր, որտեղ ես՝ որպես Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, իմ մասնակցությունը բերեցի: Վարչապետի այցելության մասին ես տեղեկացրել էի նաեւ Ամենայն հայոց Հայրապետին, եւ այդ իմաստով Վեհափառը տեղյակ էր, որ նա գալու էր Գերմանիա, եւ ես մասնակցելու էի այդ հանդիպմանը:

«ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՓՅՈՒՌՔՆ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ ՏԱՐԱՓԵՂԿՎԱԾ Է, ՈՉ ԹԵ` ԵՐԿՓԵՂԿՎԱԾ»

— Համայնքի ներկայացուցիչների հարցերի մի ստվար մասը վերաբերվում էին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված օրվա իշխանության «խաղաղության պայմանագրեր» ստորագրելու օրակարգին: Իսկ ինչպե՞ս են հենց իրենք վերաբերվում այս ամենին:

— Շատ տարբեր են կարծիքները, ինչպես Հայաստանի հանրությունը, Սփյուռքն էլ բավական տարափեղկված է, ոչ թե` երկփեղկված: Մի կողմից, անշուշտ, լավ է, որ տեսակետները տարբեր են, բայց մյուս կողմից առողջ, իմաստավորված բանավեճ կարծում եմ՝ տեղի չի ունենում այս խնդիրների վերաբերյալ՝ ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների, ո՛չ Արցախի հարցով: Շատ հաճախ կողմերն անցնում են մեղադրանքների: Բնականորեն տեսնում եմ սփյուռքի տարբեր խավերի մտահոգությունները կապված տարածաշրջանային եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող ներքին եւ արտաքին զարգացումների վերաբերյալ: Խաղաղության կողմնակից վստահաբար բոլորս ենք, բայց չգիտեմ, թե ուր է այն կարմիր գիծը, որտեղ մենք կարող ենք կանգ առնել: Գիտեք, եթե մենք մի քիչ խորքը գնանք, պետք է նշենք, որ լավ կամ վատ մեր դիվանագիտական թուլության կամ ոչ թուլության հետեւանքով ունեինք Խորհրդային շրջանում 4,4 հազար քառ.կմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Այսօր անգամ ինքնավար կարգավիճակի մասին չի խոսվում, Լեռնային Ղարաբաղ միավորի մասին շատ քիչ է խոսվում: Սրանք հարցեր են, որոնք մեզ էլ են մտահոգում, բայց պետք է իսկապես հասկանալ, որ այդ զարգացումներն առաջին հերթին Հայաստանում պետք է տեղի ունենան: Սփյուռքում մեր հույսն է, մեր երազն է, մեր ցանկությունն է ունենալ՝ այո՛, ժողովրդավար, բայց նաեւ ուժեղ Հայաստան, որը կկարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք այսօր մեր առջեւ են:

— Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում իր պաշտոնական ելույթներում ավելի շատ խոսեց, թե ինչքան ժողովրդավար է Հայաստանը, քան թե ամիսներով շրջափակված Արցախի մասին: Մի՞թե դա էր ամենակարեւորը, էլ չեմ ասում, թե՝ որքանո՞վ էր առհասարակ իրականություն ասվածը: Եվ վերջում՝ ի՞նչ խորհուրդ, հորդոր ունեք հայաստանցիներիս համար:

— Դժվար է Սփյուռքին հեռվից կամ ընդհանրապես դրսից այդ մասին հստակ կարծիք արտահայտելը: Իսկ խորհուրդ տալը, տեսակետ արտահայտելը, պարզապես, խոսք հնչեցնելը թերեւս  հեշտ է, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում ուղղակի, միջամուղ լինել եւ շատ հստակ մոտեցումներ արտահայտել այդ խնդրի կամ առհասարակ այս զարգացումների վերաբերյալ: Ես կուզեի իսկապես Հայաստանում ունենալ ժողովրդավար  պետություն, որտեղ իրական ժողովրդավարություն կա, որտեղ մարդ չի վախենում իր տեսակետն արտահայտելուց եւ չի վախենում անմիջապես արժանանալ այս կամ այն կողմի պարսավանքին, այլ կարողանում է իր տեսակետն արտահայտել եւ եթե նույնիսկ խիստ, բայց առողջ բանավեճի մեջ մտնել մեկը մյուսի հետ՝ ի վերջո, նպատակ ունենալով Հայաստանի ազգային պետական շահը: Երբեմն մենք սա թողնում ենք մի կողմ եւ անցնում ենք ուրիշ տեսակի լեզվի, որը երբեք ընդունելի չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված