⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Ինչի՞ համար է ֆեյքերի նոր «պարտիան»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական-քարոզչական բլոկը նոր «պարտիա» է սկսել։ Խոսքը, մասնավորաբար, մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվների մասին է, որոնք գլխավորապես խաղալու են իբր ընդդիմադիր հատվածում. այլ խոսքերով ասած՝ սոցցանցերում «ընդդիմադիր» կեցվածք են ունենալու։ Թերթի տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին մի քանի տասնյակ «ֆեյք» հաշիվներ են բացվել, որոնք փորձում են թեմաներ գեներացնել ընդդիմադիր սեգմենտում։

Դրանք սոցցանցային խմբերում են «տեղավորվում», ընդդիմադիր «ընկերներ», համակիրներ են հավաքում, իշխանություններին «կոշտ» քննադատության են ենթարկում, քննադատական տարբեր նյութերով կիսվում, որոշներն էլ ակտիվ մեկնաբանություններ են անում կայքերի նյութերի ու «լայվերի» տակ։ Սակայն նրանց ընդդիմադիր քննադատություններն ու մեկնաբանություններն իրականում տեղավորվում են որոշակի «սահմանների» մեջ, զուգահեռ այդ պսևդոընդդիմադիր «ֆեյքերի» կողմից հիմնականում կեղծ թեզեր ու պաթոսային բովանդակություն ունեցող մեկնաբանություններ են շրջանառվում:

Առաջին հայացքից թվում է, թե քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, սակայն նրանց բուն «միսիան» իբր ընդդիմադիր հայացք ունեցողների անունից ընդդիմության հասցեին քննադատության ալիք բարձրացնելն է, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդիմության մեջ երկպառակություն սերմանելը, կամ, ինչպես ասում են իշխանության կուլիսներում, ընդդիմադիրների «տունը կռիվ գցելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ