⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Հարկային արտոնություններ Սամվել Ալեքսանյանի՞ն

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա՝ մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցն է քննարկվելու։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։

Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ տեքստիլի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ է, հետեւաբար՝ պիտի արտոնություններ տրվեն։ Սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Լֆիկին արտոնություն տալու իմաստը ո՞րն է։ Աշխարհի շատ երկրներում անգամ շքեղության հարկ են սահմանում, որ առավել մեծ եկամուտ ունեցողները, առավել ճոխ տներում ապրողներն ու թանկ մեքենաներ շահագործողներն ավելի շատ հարկ վճարեն, քան շարքային մարդիկ, իսկ մեզանում, փաստորեն, հակառակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ