Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal

ՄԱՐՏԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ամեն ինչ ամբողջությամբ կախված կլինի ձեր վճռականությունից եւ վճռորոշ որոշումներ կայացնելու պատրաստակամությունից: Դրանք ձեզ հեշտությամբ չեն տրվի, քանզի սեղանին դրված կլինի ձեր եւ ձեր սիրելիի երջանկության հարցը:

ՑԼԵՐ

Այսօր լավագույն որոշումները ձեզ կայցելեն հանկարծակի: Ձեր սիրելիին մնում է միայն զարմանալ, թե որքան ճիշտ էին ձեր քայլերն ու որքան ճիշտ էիք դուք ամեն ինչ կռահել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր օրը դրդում է սիրելիի հետ վիճաբանության: Դուք կարող եք այնպես վիճել նրա հետ, որ բաժանվեք ընդմիշտ կամ էլ պարզապես դուրս հանեք ձեր բարկությունը: Կարեւոր է, որ ձեր սիրելին հստակ հասկանա դրա նպատակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի կողմից բավականին հետաքրքիր առաջարկություն կստանաք, որը կխանգարի ձեր ծրագրերին: Ստիպված եք ընտրություն կատարել դրանց միջեւ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին դուր չեն գա ձեր սեթեւեթանքները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Աշխատեք հանգստացնել նրան` համոզելով, որ դուք միայն նրան եք սիրում:

ԿՈՒՅՍԵՐ

Չարժե ամաչել ձեր ֆիզիկական թերություններից կամ վատ սովորույթներից: Ձեր ցանկացած անսովոր գիծ ձեր առանձնահատկությունն է, որի համար է, գուցե, ձեզ սիրում ձեր սիրելին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զրույցին ներկա մարդիկ վստահ կլինեն, թե դուք վիճում եք: Իսկ իրականում դա ձեր շփման ձեւն է ընդամենը:

ԿԱՐԻճՆԵՐ

Ավելի ուշադիր եւ նրբազգաց եղեք նրանց հանդեպ, ում դուք սիրում եք: Նրանք փխրուն են եւ խոցելի, անգամ եթե նրանց նայելով այդպես չես կարծի:

 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին պետք է իր ժամանակը տրամադրի ձեր խնդիրները լուծելուն: Եվ եթե անգամ դա նրա համար դժվար չէ, աստղերը խորհուրդ են տալիս ձեզ, այնուամենայնիվ, դրական ընդունել նրա բարի կամքն ու փոխադարձ կերպ պատասխանել նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք այնպիսի մեկին, ով կարեւոր դեր կունենա ձեր անձնական կյանքում: Միգուցե նա չդառնա ձեր կեսը, սակայն նրա միջոցով կարողանաք գտնել ձեր սերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք պետք է կատարեք ձեր սիրելիին տված խոստումը, որն արել եք շատ վաղուց եւ հասցրել եք արդեն մոռանալ: Սակայն նա, ի տարբերություն ձեզ, շատ լավ հիշում է դա եւ ձեզ անպայման կհիշացնի: Ավելի լավ է` ինքներդ հիշեք եւ իրականացնեք այն:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս երես տալ ինքներդ ձեզ, իսկ ավելի լավ է` այնպես անել, որ սիրելին երես տա: Նրա մոտ դա ավելի լավ կստացվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ