⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ինչ է Վրաստանում ծրագրել Վաշինգտոնը

Միջազգային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ներկայումս Նյու Յորքում է, այնտեղից խոստացել է վետո դնել Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ «Այս օրենքը ցանկացած ձևով պետք է վերացվի: Ես ի սկզբանե ասել եմ, որ վետո կդնեմ այս օրենքի վրա, և դա կանեմ»։

Իսկ ահա վրացական աղբյուրները հայտնում են, որ ամենեւին էլ պատահական չէ Զուրաբիշվիլին այս պահին հայտնվել Նյու Յորքում: Ըստ աղբյուրի, նա ամերիկացիների ծրագրած պետական հաղաշրջման առանցքային դեմքն է: Այսինքն, պետք է ցույցերի եւ 5-րդ շարասյան միջոցով հասնել կառավարության հրաժարականին, որից հետո Զուրաբիշվիլին կվերցնի պետության ժամանակավոր կառավարումը, բանտից կհանի Սահակաշվիլուն, եւ արագորեն ընտրություններո կազմակերպելով` Սահակաշվիլուն քաղբանտարկյալի կերպարով կբերի իշխանությանը:

«Սրա հաջորդ քայլը, ըստ ծրագրի, Վրաստանի կողմից Աբխազիայի ու Օսեթիայի դեմ նոր պատերազմ սկսելը կդառնա»,- ասում է աղբյուրը:

Ինչքանով կստացվի, հաշվի առնելով այն փորձը, որ Սահակաշվիլու թիմակիցները չեն կարողանում «հեղափոխական կրիտիկական մասսա» հավաքել, այլ հարց է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ