⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Վրաստանում ամերիկացիները նոր «հեղափոխություն» են կազմակերպում

Միջազգային

Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ կապված երկրի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ։

Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հորդորել էր Վրաստանի խորհրդարանին հրաժարվել օրինագծի քննարկումից։ «Միացյալ Նահանգները դեմ է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքին, նույնիսկ եթե այն բառ առ բառ թարգմանված է ամերիկյան օրենքներից», - ասաց նա: Իսկ սա միանշանակ է դարձնում այն, որ այս զանգվածային ցույցերի թիկունքին ԱՄՆ-ի «ականջներն» են:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցել է ցուցարարների կողմը՝ հայտարարելով, որ վետո կդնի օրենքի վրա։

Միևնույն ժամանակ, Թբիլիսիում ավելի ու ավելի շատ անվտանգության աշխատակիցներ են քաշվել` խորհրդարանի շենքը պաշտպանելու։ Իսկ ահա ցուցարարներն անցել են տիպիկ «գունավոր հեղափոխության» մեթոդները` հայտնի է մի քանի վիրավոր ոստիկանների մասին, իսկ խորհրդարանի շենքին հարվածել են «Մոլոտովի կոկտեյլով»։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատուները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։

«Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք թույլ են տալիս մեզ ցանկացած երկրում պատասխանատվության ենթարկել մարդու համընդհանուր իրավունքի իրականացմանը միջամտելու համար», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Իսկ ամերիկյան Կոնգրեսի վրա հարձակվեղներն դատում են:

Այսպիսով, մեկ բան է ակնհայտ. վրացական իշխանությունները ոչ մի կերպ չցանկացան Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, եւ Վաշինգտոնը հիմա ամեն ինչ կանի, որ երկրում հեղաշրջում կազմակերպի: Ինչքանո՞վ կստացվի, այլ հարց է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ