3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ոչ պարոն Նիկոլ, մեր խնդիրները նախեւառաջ մեր մեջ են

Ներքաղաքական

Փաշինյանն ասում է՝ մեր խնդիրներն արտաքին են ու կապված են արտաքին միջավայրի հետ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․

«Ոչ ,պարոն Նիկոլ։

Մեր խնդիրները նախ եւ առաջ մեր մեջ են ու ներքին միջավայրի հետ են կապված:

Իսկ ամենամեծ ներքին խնդիրը պոպուլիստ ու իզմ չունեցող ռեժիմն է։

Ի՞նչ կապ ունի արտաքին միջավայրը,երբ դու բանակցությունը սկսում ես «քո սեփական զրոյական կետից»,մարդկանց «ասֆալտին ես փռում»,սեւերի եւ սպիտակների ես բաժանում,անձնական վրեժ ես լուծում,Շուշին դժգույն քաղաք ես համարում,ինչ պետք է ՝դա էլ բանակցում ես,Ալիեւին կառուցողական ես համարում,Գորիս-Կապան ճանապարհը 21 կմ ադրբեջանցիներին ես հանձնում,հրաժարվում ես Արցախի ինքնորոշման իրավունքից,Արցախը հանձնում ես Ադրբեջանին,մոռանում ես թուրքական բայրաքթարների հարվածներն ու Թուրքիայից դրական ազդակներ ես ստանում …շարքը շատ մեծ է։

Մեր խնդիրները մեր մեջ են։

Մենք խզել ենք բոլոր արժեքային կապերը 88-ի զարթոնքի ու ազգային վերածնունդի հետ։

Մենք վերջացանք որպես հավաքական հասարակություն,երբ սրանք 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան հերոսամարտից ավելի կարեւոր համարեցին։

Մենք որպես հասարակություն հրաժարվել ենք Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալներից,իսկ ուրացման ու հրաժարումի գագաթին դու ես բազմած,Նիկոլ Փաշինյան։

Ազգերն ունեն վերելքների ու վայրէջքների փուլեր։

Դրանք անխուսափելի են։

Բայց դասեր քաղած ազգերի մոտ վայրէջքները կարճատեւ են լինում,իսկ մեր մոտ հաճախ ու երկարատեւ,քանի որ ինչպես մի շատ խելացի մարդ ինձ ասաց՝ մենք բոլորս կանխատեսող ենք,բայց կանխող չկա»,- գրել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ