Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ադրբեջանական SOCAR-ը շատ մեծ ուժ ունի Թուրքիայում․ Թուրքիայի իրական պատկերը բացահայտում է «Ակօս» պարբերականի խմբագիրը

Հանդիպում

<<Թուրքիան իր կամքով սահմանը փակեց, հիմա էլ իր կամքով թող բացի: Մեր սահմանները բաց են: Թուրքիան է, որ 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ այլեւս սահմանները փակ պահելու կամ դիվանագիտական հարաբերություններ  չունենալու պատճառները վերացած են, եղբայր Ադրբեջանը տիրացել է իր հողերին, հետեւաբար Հայաստանի հետ հարբերությունները կարող են կարգավորվել։ Իսկ մենք խոսում ենք Արցախի ինքնավարության մասին, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․

-Արցախի պատմությունը հար եւ նման է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Չեչնիայի ու Աջարիայի պատմությանը: ԽՍՀՄ-ից հետո Վրաստանն էլ ուզեց այդ հանրապետությունների ինքնավարությունը վերացնել, բայց տեսանք, թե հետեւանքն ինչ եղավ: Մեր օրինակի մեջ նախեւառաջ միջազգային հանրությունը մեզ դեմ ելավ, մեզ շնչահեղձ արեց: Բոլոր գործոնները մեր դեմ են: Մենք ի՞նչ պետք է անենք, պետք է մեր բոլոր դիվանագիտական ջանքերը գործի դնենք, ստիպված ենք դիվանագիտական երկխոսություն հաստատել, դրա համար էլ տեղին էր մարդասիրական օգնություն ուղարկելը Թուրքիա։

-Պարոն էստուկյան, ըստ Ձեզ Թուրքիան չի կարող ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա հենց խաղաղության պայմանագրի համատեքստում «բարեկամական» հարաբերությունները, որպեսզի Ադրբեջանը վերացնի Արցախի շրջափակումը։

-Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է Ալիեւի հավանությունը: Եթե Ալիեւը չհոժարի, դժբախտաբար, չենք կարող առաջ գնալ: Ես գիտեմ, որ դա շատերի համար զարմանալի է, որովհետեւ Թուրքիան ավելի հզոր երկիր է, քան Ադրբեջանը, բայց մշակված ընկերատնտեսական քաղաքականության հետեւանքով, այսօր ադրբեջանական SOCAR-ը շատ մեծ ուժ ունի Թուրքիայում: Ադրբեջանի իշխանությունը կարող է իր կամքը պարտադրել Թուրքիայի իշխանությանը: Հետեւաբար, Թուրքիայից մեծ ակնկալիք ունենալը տեղին չէ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ