⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդականը փափուկ պաշտոնի է նշանակվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդական Նվեր Պետրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի «Էջմիածին ՋՕ»-ի տնօրեն։ Նվեր Պետրոսյանը Մաթեւոսյանի մտերիմներից էր, նրա խորհրդականը, երբ Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, ապա տեղափոխվեց կառավարություն, երբ Մաթեւոսյանը փոխվարչապետ նշանակվեց։ Մաթեւոսյանն այսօր վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունի, իսկ նրա նախկին խորհրդականը բավականին տաքուկ պաշտոնի է նշանակվել։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին հաճախակի են փոխվում Էջմիածնի ՋՕ-ի տնօրենները, այս տարվա հունվարին դատախազությունն այստեղ չարաշահումներ հայտնաբերեց, որից հետո տնօրենն ազատվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ