Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ինչ ապրումներով են բեմ բարձրացել «Հրեշը լուսնի վրա» ներկայացման հերոսները 15 տարի անց

Մշակութային

Թաց աչքերով, բայց պատմական հիշողությունը չուրացողի մաքրված հոգով հանդիսատեսն ընդունեց մեր օրերում ոչ թե միայն արդիական, այլ խիստ անհրաժեշտ նոր ներկայացումը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում կայացավ ամերիկաբնակ լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: Ռ. Կալինոսկու պիեսը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ նորապսակ զույգի մաքառումների եւ նրանց վերապրած սարսափելի անցյալի մասին:

«ՓՈՐՁԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐՈՒՆԱԿ ՀՈՒԶՎՈՒՄ ԷԻ…»

«Իրավունքի» հետ զրույցում Հակոբ Ղազանչյանն ասաց, որ սա իր երկրորդ անդրադարձն է այս գործին:

«Առաջին անգամ այս գործին մոտ 15 տարի առաջ եմ անդրադարձել՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ի դեպ, նույն դերասաններով, միայն երեխայի դերակատարն է ուրիշ՝ Հայկ Հովհաննիսյանն է այժմ: Անձամբ ծանոթ եմ հեղինակին: Նրա հետ հանդիպել եմ Չիկագոյում: Երկար զրույց ենք ունեցել: Նա բավականին հետաքրքիր ձեւով է գրել 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածի մասին: Հատկապես նրան հուզել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ճակատագրերը, որոնք ցրվեցին աշխարհով մեկ», - մանրամասնեց ռեժիսորը:

Խոսելով ներկայացման մասին՝ Հ. Ղազանչյանը նշեց, որ այս անգամ լիովին այլ զգացողություններ է ունեցել գործի վրա աշխատելիս:

«Փորձերի ժամանակ շատ տարօրինակ երեւույթներ էին տեղի ունենում ինձ հետ: Երբ առաջին անգամ բեմադրում էի այս պիեսը, զգացողություններն այլ էին: Բեմադրող-ռեժիսորի կարգավիճակում էի: Ավելի շատ մտածում էի միզանսցենների եւ այլնի մասին, իսկ այս անգամ փորձերին շարունակ հուզվում էի: Մի պահ անգամ մտածեցի՝ գուցե այս ամենը տարիքիս հետ է կապված… մեծանում ենք… Կամ պատճառն այն է, որ դերասանները ավելի մոտ տարածության վրա են խաղում: Կարծում եմ՝ թերեւս երկրորդը: Այս առումով հոյակապ դահլիճ է (նկատի ունի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը, -խմբ.) եւ այստեղ նոր տեսք են ստանում գործերը: Նոր բովանդակություն է հաղորդվում, ինչը շատ կարեւոր է»:

«ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ…»

Գլխավոր հերոսուհու՝ Սեդա Թովմասյանի կերպարը դեռ 15 տարի առաջ կերտած դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ եւս մեզ հետ զրույցում անկեղծացավ իր զգացողությունների մասին:

«Նոր զգացողություններ վերապրեցի բեմում, այն չէին, ինչ եղել էին 15 տարի առաջ... Այն ժամանակ՝ երեխա էի, ընդամենը 19 տարեկան, երբ առաջին անգամ խաղացի Սեդայի դերը: Չէի էլ հասկանում, թե իրականում ինչ ասելիք ունի կերպարը: Հիմա ամեն ինչ այլ է, հիմա ես ճանաչում եմ Սեդային», - շեշտեց դերասանուհին:

Մարիամ Ղազանչյանը համոզված է, որ Կալինոսկու գործը բոլոր ժամանակներում էլ ակտուալ է:

«Եկեք չմոռանանք, որ այն իրական պատմություն է: Երկու հոգի ուզում են երջանիկ լինել, բայց չեն կարողանում, չգիտեն՝ ինչպես է դա արվում… Ինչ խոսք, ներկայացման ավարտին ամեն բան տեղն է ընկնում», - ասաց Սեդայի դերակատարը:

«ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼԻ ՀՈՒԶԻՉ Է, ԱՎԵԼԻ ԴԱԺԱՆ Է ԵՎ ՑԱՎՈՏ»

Իսկ գլխավոր դերակատարի՝ Արամ Թովմասյանի կերպարը 15 տարի անց կրկին կերտած դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ նշեց, որ իր կերպարի մեջ այլ շերտեր է բացահայտել:

«Երբ առաջին անգամ բեմադրվեց գործը, այն ժամանակ թե՛ ես, թե՛ Մարիամը մի փոքր ավելի երիտասարդ էինք (ժպտում է,- խմբ.), մի փոքր ավելի՝ անփորձ: Տեքստեր կային, որ պարզապես մեխանիկորեն էինք արտաբերում: Չգիտեմ… Գուցե, կենսափոձն է ավելացել, բնականաբար, նաեւ բեմական փորձը, հիմա այլ ձեւ եմ ընկալում նյութը, ասելիքը», - ասաց Արամի դերակատարը:

Իշխան Ղարիբյանն ընդգծեց, որ իրեն դուր է գալիս Կալինոսկու գործը, որովհետեւ այստեղ խոսվում է շատ պարզ մարդկային հարաբերությունների մասին:

«Ի տարբերություն այլ պիեսների կամ ֆիլմերի՝ շեշտադրումն արված չէ բուն Ցեղասպանության վրա, այլ ավելի շատ խոսվում է ոճրագործության հետեւանքի մասին, որն ավելի հուզիչ է, ավելի դաժան է եւ ցավոտ: Մենք բոլորս հասկանում ենք, որ Ցեղասպանությունից հետո Արամ եւ Սեդա Թովմասյաններ շատ են եղել, ուղղակի մենք պատմում ենք նրանց պատմությունը, ճակատագիրը, իրենց հետ տեղի ունեցածը», - եզրափակելով խոսքը՝ ասաց դերասանը:

Ի դեպ, ներկայացման բովանդակությունն էլ ավելի կրկնապատկեց հույզերը, երբ բեմահարթակից հնչեց Մարիամ Ղազանչյանի կատարումը՝ լուսահոգի հորեղբոր՝ Ստեփան Ղազանչյանի երգի բառերով: Ներկայացման առաջնախաղերը անցան լեփ-լեցուն դահլիճներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված