Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՔՊ-ԱԿԱՆ ԿԼԱ­ՍԻ­ԿԱ

(ՆԻ­ԿՈ­ԼԻ` ՔԱՂ­ՇԻՆ ԳԱ­ԼՈՒՑ Ա­ՌԱՋ ԳՈ­ՏԻ­ՆԵ­ՐԸ ՀԱՆՁ­ՆԵԼ ՏԱ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Բա­զում թիկ­նա­պահք, ձեզ ձայն են տա­լիս,

*ռնե­րդ բա­ցեք, Նի­կոլն է գա­լիս...

* * *

ՆԻ­ԿՈԼՆ ՈՒ ԿՆԻ­ԿԸ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՍ­ՊԱ­ՐԵԶ ԴՈՒՐՍ Ե­ԿԱՆ

Ըստ Խո­հա­րար­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ Սեդ­րակ Մա­մու­լյա­նի` Ան­նան ու Նի­կո­լը գնա­ցել են Գեր­մա­նի­ա՝ փո­ղո­ցում գա­րեջ­րի հետ «սա­սինս­կի» ու­տե­լու:

* * *

ՄԱ­ՔՈՒՐ ԱՊ­ՐԱԾ ԼԻ­ՆԵՐ` ԱՅԼ ԿԼԻ­ՆԵՐ

(ԱՅՍ ՏԱ­ՐԻ 2008Թ. ՄԱՐ­ՏԻ 1-Ի ԴԵՊ­ՔԵ­ՐԻ 15 ՏԱ­ՐԻՆ ԼՐԱ­ՆԱ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ մար­տի 1-ի հանձ­նա­ժո­ղո­վի նախ­կին նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի, ե­թե «Մար­տի 1»-ի գոր­ծով Նի­կո­լին ար­դար 15 տարի դա­տե­ին, ա­պա հի­մա ար­դեն բան­տից դուրս ե­կած կլի­ներ:

* * *

ԱՆ­ԿՈՒՇՏ­ՆԵ­ՐԸ

Չտես­նե­րի մի­ու­թյու­նից հայտ­նում են, որ Նի­կոլն ու կնի­կը էդ­քան բյու­ջե­ի հաշ­վին աշ­խար­հով մեկ ֆռֆռում են, իկ­ռա են ու­տում, է­լի աչք­նե­րը խեղճ ժո­ղովր­դի պե­րաշ­կու վրա­յա:

* * *

ՍՏԱՄ­ԲՈՒ­ԼԸ ՊԻ­ՏԻ ԴԱՌ­ՆԱ Ա­ՐՅԱՆ ԾՈՎ

(«ԷՐԴՈ­ՂԱ­ՆԻՆ ՏԱ­ՊԱ­ԼԵ­ԼՈՒ ԵՄ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ, ՈՉ ԹԵ ՀԵ­ՂԱՇՐ­ՋՈՒ­ՄՈՎ»` ԲԱՅ­ԴԵ­ՆԻ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ա­մե­րի­կա­յի Հայ դա­տի գրա­սե­նյա­կից հայտ­նում են, որ Բայ­դենն էլ ա դաշ­նակ, բայց գաղտ­նի:

* * *

ԱՌ­ՑԱՆՑ ԴԻ­ՎԱ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

— Հե­ռա­խո­սով ենք խո­սել, չենք հան­դի­պել պար­զա­պես:

* * *

ԲԱԽ­ՏԻ ԽՆԴԻՐ Ա

Ա­սում են` Իշ­խան Զա­քա­րյա­նը Նի­կո­լի մոտ, ի տար­բե­րու­թյուն նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի, ծա­ռա­յում է որ­պես բախ­տակ:

* * *

ՊԱՏ­ՃԱ­ՌԱ­ՀԵ­ՏԵ­ՎԱՆ­ՔԱ­ՅԻՆ ԿԱՊ

Եվ­րա­բան­կից հայտ­նում են, որ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը Ժնեւ հա­ճա­խա­կի է այ­ցե­լում՝ ի­րենց բան­կի ա­պա­ռի­կը փա­կե­լու օ­րե­րին:

* * *

ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐ­ԴԸ` ԼԱՎ­ՐՈ­ՎԻՆ

(«ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՂ­ՆՈՒՄ ԵՄ ՆԻ­ԿՈ­ԼԻ ԽՂՃԻՆ»՝ ՍԵՐ­ԳԵՅ ԼԱՎ­ՐՈ­ՎԻ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

— Ո՞ւր ա Նի­կո­լին խիղճ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ