3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Արցախում ձեւավորվել է Միջկուսակցական համակարգող մարմին

Թեմա

Արցախի Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջեւ քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):

Հուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատվական կառույց է, որտեղ քննարկվելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասվող զարգացումները եւ անհրաժեշտության դեպքում եզրակացություններ ու առաջարկներ են ներկայացվելու համատեղ գործողությունների եւ միասնական դիրքորոշումների համար»:

Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է առաջիկա օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ արտաքին մարտահրավերների թեմայով խորհրդատվություններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:

Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակետների եւ նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաեւ այլ քաղաքական ու հանրային միավորներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ