3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ով հիմնական դեր կստանձնի բանակցային գործընթացում, դեռ դժվար է ասել. Աբրահամյան

Թեմա

Թե արդյոք Ռուսաստանը դուրս է մնացել բանակցություններից` հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում` առանց ռուսական միջնորդության, պարզեցինք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տեսակետը:

— Չեմ կարծում, թե Ռուսաստանն այս գործընթացից դուրս է մնացել կամ նման նպատակ է հետապնդում: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում գործընթացը վարելն իր ձեռքը վերցնելու հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կա խորը դիմակայություն, ինչը որոշակի հայտարարություններով արտահայտում է այդ դիմակայությունը: Իսկ մնացած առումներով Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է: Բայց թե ինչ կունենանք 4-6 ամիս հետո, եւ իրականում ով հիմնական դեր կստանձնի բանակցային գործընթացում, դեռ դժվար է ասել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ