«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Նիկոլ Փաշինյանը փաստացի միացել է հակառուսական կոալիցիային. Թեւանյան

Ներքաղաքական

Ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանը խոստանում ընտրություններից առաջ ու հիմա ի՞նչ է հրամցնում հասարակությանը, ի՞նչ արժեք ուներ Հաագայի դատարանի որոշումը, ինչու՞ չի բացվում Բերձորի միջանցքը, ինչու՞ է ներկայիս իշխանությունն անընդհատ զիջումների գնում: Այս թեմաների շուրջ «Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ:

— Հաագայի դատարանի որոշումից հետո ի՞նչ ակնկալել, երբ այս պահին ունենք որոշում, բայց իրավիճակը, կարծես, չի փոխվում:

— Լաչինի միջանցքի հետ կապված՝ խնդիրը քաղաքական է, շատերը փորձում են իրավական ու տեխնիկական դաշտում գնահատել, սխալվում են: Միջանցքը փակվել է Ալիեւի հանցավոր գործողությունների արդյունքում, որի հնարավորությունը տվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` 2022թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, փաստացի համաձայնելով, որ Ադրբեջանի կազմում պետք է մնա Արցախը: Դրանից հետո արդեն Ալիեւի ձեռքերը ազատվել են, եւ այդ քաղաքական համաձայնության արդյունքում է, որ մենք այսօրվա պատկերն ունենք: Ինչ վերաբերում է Հաագայի որոշմանը, այն մոտավորապես նույնն  է, ինչ Ֆրանսիայի սենատի որոշումը, հաճելի է ականջին, բայց կիրառելի չէ կյանքում` այն առումով, որ Ադրբեջանը Եվրոպական միության համար, ընդհանրապես Արեւմուտքի համար շատ կարեւոր գործընկեր է համարվում, ինքը դա շատ լավ գիտի: Մասնավորապես` էներգետիկ ոլորտի գործընկերության մասին է խոսքը, եւ իրեն պահում է այնպես, ինչպես ցանկանում է: Եթե անգամ Լաչինի միջանցքը բացվի, այն քաղաքական որոշում է լինելու, եւ Ալիեւը փորձելու է առավելագույն զիջումներ ստանալ: Լաչինի միջանցքի բաց կամ փակ լինելը քաղաքական հարթության մեջ պետք է դիտարկել նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում, որովհետեւ այս իշխանությունների պարագայում, եթե նույնիսկ միջանցքը ինչ-որ պահի բացվի, այն անընդհատ փակվելու է, անընդհատ մեզնից նոր զիջումներ են պահանջելու, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն էլ անընդհատ քարոզելու են, որ պետք է 120 հազարին զոհել, որպեսզի փրկեն 3 միլիոնին: Սա ներազգային ռասիզմ է, որ քարոզում են Փաշինյանն ու իր թիմակիցները, սա ներազգային թշնամանք է, եւ դա ամենավտանգավոր քայլերից է, որ այդպիսի հակադրություն են առաջացնում, այսինքն՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, որը միշտ մեր թշնամիներն են քարոզել տեղեկատվական դիվերսիաներ կազմակերպելով, հիմա պաշտոնական մակարդակի է բարձրացել: Հետեւապես, Լաչինի միջանցքը ո՛չ Հաագայի դատարանով է բացվելու, ո՛չ էլ ինչ-որ տեխնիկական հարցերով, այդ հարցը քաղաքական հարթության մեջ է:

— Ընդդիմությունն այստեղ կարո՞ղ էր որեւէ բան փոխել, հնարավո՞ր էր իշխանության հետ կոմպրոմիսի գնալ:

— Մենք միջանցքի հետ կապված ԱԺ-ում մեր դիրքորոշումը ներկայացրինք, որին դեմ գնաց իշխող խմբակցությունը, որովհետեւ իրենք քանի որ դավաճանել են իրենց նախընտրական ծրագրին, իրենք չեն ուզում օգտագործել ինքնորոշման իրավունքի մասին ձեւակերպումներ: Իրենք չեն կարծում, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, կարծում են, որ կարող է այդպես լինել, իրենք հրաժարվում են Հայաստանի հանձնառությունից: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ իրենք մի նախընտրական ծրագրով են հանդես եկել, կորզել են քվե, հիմա անում են ճիշտ հակառակը: Ալիեւը երբ հայտարարում է, թե հայ ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար համաձայնել է անդադար զիջումների գնալ, ինքը սխալվում է, որովհետեւ  հայ ժողովուրդը չի ընտրել այդ ճանապարհը, այն Փաշինյանի ընտրությունն է, նա խաբել է հայ ժողովրդին հերթական անգամ, խաբել է, որ պայքարելու է «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով Արցախի կարգավիճակի հարցը լուծելու ուղղությամբ: Նա խոստացել է պայքարել, որպեսզի նախկին ԼՂԻՄ տարածքները, նաեւ Շուշին, Հադրութը դեօկուպացվեն, խոստացել է Հայաստանի կողմից հանձնառություն, որ լինելու է անվտանգության երաշխավոր, ու եթե ենթադրենք, որ մաքուր ընտրություններ են տեղի ունեցել, ապա այդ քվեն նա ստացել է ա՛յս խոստումներով, մինչդեռ հիմա անում է ճիշտ հակառակը, այսինքն՝  արդեն լեգիտիմ չէ:

— Հասարակությունը չի՞ տեսնում այս ամենը, ինչո՞ւ չկա հասարակական ընդվզում:

— Կարծում եմ՝ մարդիկ ֆիքսել են, ու այդ պրոցեսները առարկայական տեսք պետք է ստանան, բայց այստեղ միայն հասարակության խնդիրը չէ, քաղաքական ուժերի խնդիրն է, բոլորը պետք է հետեւություն անեն: Բայց այն, որ լեգիտիմ չէ այս իշխանության վարած քաղաքականությունը, ակնհայտ է իրենց նախընտրական ծրագրից, իրենք խոստացել են մի բան՝ անում են հակառակը, ինչպես խաբեցին արագաչափերի, գազի, ջրի գնի, կարմիր գծերի եւ բոլոր այլ շատ հարցերում: Խաբել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ասել են՝ նախապայմաններ չեն լինելու, հիմա իրենք էլ գիտեն, որ նախապայմաններ կան, Թուրքիան բաց խոսում է այդ մասին, իրենք ծպտուն չեն հանում ու գնում են այդ նախապայմանները բավարարելուն: Խաբել ասել են հայ-ռուսական հարաբերությունները  լինելու են ռազմավարական, մենք խորացնելու ենք այդ դաշինքային հարաբերությունները, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացի միացել է հակառուսական կոալիցիային ու հակառուսական քարոզչության առաջամարտիկն է Հայաստանում: Ավելին` հայտարարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը սպառնալիք է:

— Այս ապառուսականացումը ինչի՞ կհանգեցնի, ի՞նչ վտանգներով է այն հղի Հայաստանի համար:

— ՀՀ գոյությունն այս պահին ապահովում են Ռուսաստանն ու Իրանը: Հակառուսական քաղաքականությունը եւ թշնամանքի այս մթնոլորտը, ինչպես նաեւ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության կիզակետում հայտնվելը կարող է բերել Հայաստանի վերացման:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված