Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Սանատորիաների տերերը դեռ տաք են՝ «Ամուլսարի» շահագործումով Ջերմուկը քանդելու են. Ադամյան

Հանդիպում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրելու, ըստ որի՝ «Ամուլսարը», որի շահագործման դեմ բնապահպանները տարիներ շարունակ պայքար են մղել՝ կշահագործվի: «Իրավունքի» հետ զրույցում բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ նշել է, որ ջերմուկցիները դեռ չեն պատկերացնում, թե ինչ աղետի առաջ են կանգնած՝ վտանգված է բնությունը եւ բիզնեսը Ջերմուկում:

Ինչու՞ է իշխանությունը հակված շահագործելու Ամուլսարի հանքը:

— Տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը եղել է առաջնային բոլոր վարչապետների ու նախագահների ժամանակ: Նույնիսկ միջազգային կազմակերպությունները համոզում են, որ ձեր գաղափարը սա է, դուք պետք է զարգանաք այս ճանապարհով: Ես ներկա եմ եղել Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպմանը տարիներ առաջ, ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, թե ՀՀ տնտեսական զարգացումն ուղիղ կապված է ոչ թե հանքարդյունաբերության հետ, այլ հանքհանման գործունեության հետ, այսինքն՝ ի նկատի ունի, որ հումք տվող է: Ես պատրաստված էի գնացել ու պատասխանը տվեցի, այդ օրվանից ինձ չեն հրավիրում Եվրամիության որեւէ հանդիպման, ստացվում է այնպես, որ այս դիրքորոշումը ոչ միայն մեր ներքին դիրքորոշումն է, այլեւ՝ արտաքին, որը նաեւ հնարավոր է, որ քաղաքական ինչ-որ լծակներում ստիպում են, որ Հայաստանն ապրի հետընթաց ու դառնա հումք արտահանող: Եվ եթե որեւէ մեկը կասկածում էր, որ «մեգավարչապետը» կարող է փոխեր այդ քաղաքականությունը, ապա ես կասկած չունեի, որ նա շարունակելու է այն:

Կայի՞ն հնարավորություններ հանքը փակելու ու չշահագործելու:

— Մենք նույնիսկ Կարեն Կարապետյանին ենք հանդիպել, մարդը մեզ պարզ ասաց, որ իր անձնական կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Մարդիկ, ովքեր պայքարում էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ, շատ ճիշտ էին անում, քանի որ այդ տարածաշրջանը առողջարանային է ու անթույլատրելի, ու՞մ ուղեղի ծայրով է անցել, որ այդտեղ կարող է հանք լինել: Մենք այստեղ նաեւ սոցիալական խնդիրներ ունենք, բնապահպանական խնդիրները շատ-շատ են լինելու, խորքային ջրերի ուսումնասիրությունը բավարար չի արվել:

Ի՞նչ վտանգներով է հղի Ամուլսարի շահագործումը:

— Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի մահվան դատավճիռն է: Մենք զրկվելու ենք Ջերմուկից, որպես առողջարան, ինչքան էլ իրենք ասեն, որ ամեն ինչ վերջին տեխնոլոգիաներով են անելու, միեւնույնն է, անհնար է, որ շրջակա միջավայրին ու հանքային ջրերին վտանգ չսպառնա: Մենք մինչեւ հիմա չունենք լուրջ հետազոտություն, որը կապացուցի հակառակը, որ այս խորքային ջրերը, որոնք կապված են հանքային ջրերի հետ, բացասական ազդեցություն չեն թողնի: Ոչ մի հստակ պատասխան դրան չկա:

Ռիսկերի գնահատում կարվի՞, թե՞ կթաքցվի հանրությունից:

— Թաքցնելու են այդ ամենը: Այս «պատերազմը» ու պայքարը, տեղի բնակչության պատերազմն էր հանքարդյունաբերողի հետ: Հասարակական կազմակերպությունները արել են մեծ փորձագիտական աշխատանք, եւ, իհարկե, ակտիվիստներն են հենց տեղում մեծ աշխատանք կատարել, ու եկեք փաստենք, որ նախկին իշխանությունն այդ պայքարին գոնե ականջալուր էր, գոնե ժամանակ առ ժամանակ արգելակում էր: Եկավ նոր կառավարությունը, որը որոշեց, թե հերիք է սրանց հետ գլուխ դնեք, այսօրվա կառավարությունը թքած ունի բոլորիս վրա, եւ իր փողի համար հանքը կշահագործեն: Բոլոր տեսակի փորձագիտական եզրակացությունները, որտեղ խոսվել են վտանգների մասին, բոլորը դրվել է մի կողմ, ու կառավարությունը որոշում է կայացրել, որ հանքը կշահագործվի: Ռիսկերը շատ մեծ են. խորքային ջրերը, հանքային ջրերը, Սեւանի խնդիրը, շրջապատը, մարդկանց առողջությունը: Այս ամենի ֆոնին ուզում եմ անդրադառնալ ներկայիս առողջապահության նախարարի այն հայտարարությանը, թե բոլոր փորձաքննություններն արել են: Տիկին նախարարը ստու՛մ է, ես պահանջելու եմ, որպեսզի  ներկայացնի բոլոր փորձագիտական փաստաթղթերը, թող հանրությանը ցույց տա: Մենք բազմաթիվ նամակներ ենք ուղարկել Առողջապահության նախարարություն ու ստացել ենք տափակ պատասխաններ: Թող կոնֆերանս կազմակերպեին ու հանրությանը ներկայացնեին ուսումնասիրության արդյունքները, չկա՛ նման հետազոտություն, ստում են: Հետաքրքիր է իմանալ՝ այդ ի՞նչ փորձագիտական տվյալներ ունի նախարարությունը, որը թույլ է տալիս տարածաշրջանում հանք շահագործելու:

Պայքարը կշարունակե՞ք:

— Ես ունեմ գործընկերներ, ովքեր ասում են, որ պայքարը շարունակելու են: Այսքան տանջանքից ու փորձագիտական տվյալներից հետո, գիշեր-ցերեկ ակտիվիստները այդտեղ քնում էին: Անամոթ ու այս աստիճանի անպատկա՞ռ... Ես կարծում եմ, որ պայքարը շարունակվելու է, մենք արել ենք մեզնից կախված ամեն բան, որը պետք է ապացուցեր, որ հանքը շահագործելը վնաս է: Ռիսկերը շատ են, մենք փորձագիտական տվյալներ ունենք, կարծում եմ՝ տեղի հանրությունն ու ակտիվիստները կպայքարեն, չմտածեք, թե նրանք քնած են, պայքարելու են հենց տեղում: Իրենք թույլ չեն տալու շահագործումը: Մենք անակնկալի եկանք, որ այդպես արագ թուղթը ստորագրեցին, գիտեինք, որ ուզում են շահագործել, բայց այսպես հրատապ կերպով՝ չէինք պատկերացնում:

Շրջակա միջավայրի նախարարության անելիքն այս հարցում ո՞րն է:

— Այստեղ անելիք ուներ Շրջակա միջավայրի նախարարությունը, իմ կարծիքով՝ իրենց ասել են՝ ձեններդ կտրեք, նստեք տեղներդ, ձեզ լսող չկա, կամ եկել են լուռ համաձայնության: Սոցիալական ցանցերում էլ դեգեներատների տեքստեր են հայտնվել, ասում են՝ իբր եթե Ամուլսարի հանքը շուտ շահագործեինք, Ադրբեջանը չէր հարձակվի Ջերմուկի վրա, այ տխմարնե՛ր, դե որ այդպես է, Ադրբեջանը չէր հարձակվի Սոթքի հանքավայրի վրա: Բա դուք չե՞ք տեսնում Սոթքում ինչ կատարվեց: Թեկուզ անցնի տարիներ, բայց այս մարդիկ կանգնելու են դատ ու դատաստանի առաջ, պատասխան են տալու: Իրենց ականջից բռնելու են ու պատասխանատվության բերեն: Ամբողջ Ջերմուկը քանդելու եւ ավերելու են, սանատորիաների տերերը տաք են, իրենց գլուխը դեռ չի մտել՝ ինչ է լինելու, իրենց բիզնեսները  քանդվելու են, ժողովրդի 20 տոկոսը աշխատելու է հանքում, մնացածը, որը  ապրում էր տուրիստական բիզնեսով, անգործ է մնալու, ամբողջ տուրիստական բիզնեսը քանդվելու է: Ի դեպ, խոսակցություն կա, որ հանքը 40 թուրք բաժնետեր ունի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված