Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

«Լիդիան Արմենիայում» առնվազն 40 թուրք ներդրողներ կան. Թուրքական կապիտալը ներդրվում է Ամուլսարում. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Հանդիպում

Օրերս հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը վերագործարկվելու է։ Թվում էր, թե ճանապարհ փակողները պետք է ինքնաբուխ նետվեին դուրս այս լուրից հետո, բայց նրանցից ամենաճղճղանները շտապեցին հայտարարել, որ իրենց վրա հույս չդնեն։ Դա նշանակում է, որ հիմա նրանց փող չեն տալիս «բնապահպանություն» անելու համար։ Իսկ եթե փող չկա, ապա այդ «բնապահպանները» դառնում են ձկան պես համր ու գնում այնտեղ, ուր փող կա։

Նկատենք, որ Ամուլսարը ՀՀ երկրորդ հանքարդյունաբերական բիզնեսն է, որտեղ կառավարությունը բաժնետեր է։ Առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որտեղ կառավարությունը 21,8 տոկոս մասնաբաժին ունի։

Ովքեր են «Լիդիան Արմենիայի» թուրք բաժնետերերը, ի՞նչ վտանգներով եւ անդառնալի ռիսկերով հղի հանքի շահագործում  ինչ էվոլյուցիայի կենթարկվի Հայաստանի կենդանական եւ բուսական աշխարհը հարցերի պատասխանները «Իրավունք TV»-ի եթերում հայտնի բնապահպան Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանից։ 

-Պարոն Սանսարյան, տարիներ առաջ Դուք Ձեր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը մասնավորապես ասել եք. «Ամուլսարի հանքի շահագոևծումը հանցագործություն է պետության դեմ»: Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ  250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրվել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ Ամուլսարի հանքի շահագործման համար: Ձեր գնահատականն ենք խնդրում որպես բնապահապան ի՞նչ ռիսկեր է պարունակում հանքի շահագործումը, ո՞վ է, ըստ էության, վարակված ոսկու տենդով:
-Իրոք, Ամուլսարի հանքի շահագործումը հանցագործություն է պետության դեմ, նույնն է՝ թե ժողովրդի դեմ, քանի որ ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով աղտոտվելու են, ճիշտ կլինի ասել՝ թունավորվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերը, հետևաբար և այդ գետերի ջրերով ոռոգվող հողատարածքները, ինչպես նաև այդ ջրերով սնուցվող ջրային համակարգերը, օրինակ, Սևանա լիճը։ Հողի, ջրի աղտոտումը կբերի օդի աղտոտման, ինչը կսկսվի հանքի շահագործումից որոշ ժամանակ հետո և աստիճանաբար կմեծանա թթվային դրենաժի ծավալմամբ։ Ծանր մետաղներով օդի աղտոտումը սպառնալիք է նաև արոտավայրերի համար։ Պետք է իմանալ, որ թթվային դրենաժը տևելու է հարյուրամյակներ ու հազարամյակներ։ Հանքի շահագործումը կբերի մակերևութային և ստորգետնյա ջրերի, բուսական ու կենդանական տարատեսակների նվազման ու ոչնչացման, ավանդական աշխատատեղերի վերացման, մարդու առողջության խաթարման, բնակավայրերի ամայացման։

Ինչ վերաբերում է 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրին, ապա պետք է պարզել, թե այդ գումարը ինչ նպատակով է ծախսվելու։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հավանաբար մտածում է, որ այդ գումարը ծախսվելու է ՀՀ տնտեսությունը զարգացնելու, ռազմական խնդիրները լուծելու, դպրոցը, գիտությունը, առողջապահությունը և այլ խնդիրներ բարվոք վիճակի հասցնելու համար, սակայն այդ 250 միլիոնը, կարծում եմ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ծախսելու է տեխնիկա, տեխնոլոգիա, մեքենաներ, սարքավորումներ, քիմիական ու պայթուցիկ նյութեր գնելու համար, որպեսզի կարողանա հանքաքարը հանել և իր ուզած մետաղը կորզել։

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյացման-ջրաբաշխման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան  բնակության համար վտանգավոր և ժամանակի  ընթացքում կամայացվեն, որը կհանգեցնի  Հայաստանի Հանրապետության բնակչության կենսատարածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի  շահագործումը ծանր ու անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությանը, ինչը առավել կխորացնի սոցիալական լարվածությունը: 

Իսկ թե ո՞վ է վարակված ոսկու տենդով հարցին պատասխանելը լինելու է ենթադրական։ Հանքարդյունաբերության ոլորտի նախագծերի ու պայմանագրերի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ ոսկու տենդով վարակված են ՀՀ- կողոպտող միջազգային սրիկաները, իսկ նրանց համար լայն ճանապարհ բացող ՀՀ իշխանավոր կոչվածները վարակված են թուղթ դոլար կուտակելու հիվանդությամբ։ Մեր ընդերքի հարստությունների թալանը «կարգավորում» են, օրինակ, ընդերքի մասին օրենսգիրքը, թափոնների մասին և բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքները, որոնք ստեղծվել են միայն ժողովրդի ունեցվածքը գողանալու նպատակով։ Այս օրենքները ստեղծվել են ՀՀ իրավաբանների, տնտեսագետների ջանքերով,  ընդունվել են Ազգային ժողովի կողմից և հաստատվել նախագահի ստորագրությամբ։ Գողերի-ավազակների ոհմակ, որի ներկայացուցիչների հետ խոսելիս՝ մեծ հայրենասեր ու սուրբ կկարծես։ 

-Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի կործանումը կամ ովքե՞ր են շահագրգռված դրանում, ի վերջո ովքե՞ր են տառապում ոսկու տենդով:

-Թողնենք անընդհատ արծարծվող պատվիրատուին, որը մեզ համար միայն գուշակելի է և գանք մեր պետական պաշտոնյաներին, ովքեր մեր աչքի առջևն են ու ապրում են ժողովրդի միջոցների հաշվին և պետք է որ ապահովեն մեր երկրի անվտանգությունը՝ բոլոր առումներով: Սակայն երկիրը քայքայվում  ու փոշիանում է ներսից՝ մեր ընդունած օրենքներով և իհակե, իշխանական կամայականությամբ և այնպիսի կամայականությամբ, որ երբեմն թվում է թե այդ ամենը կատարվում է պետությունից դուրս՝ անապատում: Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Իսկ թե ո՞վ է վարակված ոսկու տենդով հարցին պատասխանելը լինելու է ենթադրական։ Հանքարդյունաբերության ոլորտի նախագծերի ու պայմանագրերի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ ոսկու տենդով վարակված են ՀՀ- կողոպտող միջազգային սրիկաները, իսկ նրանց համար լայն ճանապարհ բացող ՀՀ իշխանավոր կոչվածները վարակված են թուղթ դոլար կուտակելու հիվանդությամբ։ Մեր ընդերքի հարստությունների թալանը «կարգավորում» են, օրինակ, ընդերքի մասին օրենսգիրքը, թափոնների մասին և բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքները, որոնք ստեղծվել են միայն ժողովրդի ունեցվածքը գողանալու նպատակով։ Այս օրենքները ստեղծվել են ՀՀ իրավաբանների, տնտեսագետների ջանքերով,  ընդունվել են Ազգային ժողովի կողմից և հաստատվել նախագահի ստորագրությամբ։ Գողերի-ավազակների ոհմակ, որի ներկայացուցիչների հետ խոսելիս՝ մեծ հայրենասեր ու սուրբ կկարծես։  Ուզում եմ հատուկ ընդգծեմ նաեև, որ Ամուլսարում նաև թուրքական կապիտալ կա ներդրված: 

-Որտեղի՞ց Ձեզ նման տեղեկատվություն:

– Թուրքական կապիտալի գոյությունը Ամուլսարի ծրագրում հաստատել է նաև «Լիդիան» ընկերությունը։ Առնվազն 10 տարի շարունակ այս ընկերությունը ծրագրին դեմ խոսացող ցանկացած անձի որակել է երկրի թշնամի, ուղարկել Թուրքիա, բնորոշել որպես թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, ովքեր խանգարում են «հզորագույն» ծրագրի իրականացմանը Հայաստանում։ Մինչդեռ այս ընկերությունը չի խորշել իր ակցիաները վաճառել թուրքերին, գործարքներ կնքել նրանց հետ։ Խնդիրը հակասական նենգ գործողություններն են ու երկակի մոտեցումներն այս հարցում։ Քանի՞ հայ, Հայաստանի քաղաքացի գիտենք, որ Թուրքիայում խոշոր ընկերության մեջ ունեն ներդրումներ և որոշումներ են կայացնում։ Իսկ այստեղ, պարզվում է, 1,3 մլն դոլարի ազգությամբ թուրք բաժնետեր կա։ Թուրք ներդրողների ցուցակում առնվազն 40 մարդ կան։ 

Ամբողջական զրույցը` դիտեք այցելելով «Իրավունք TV»-ի յութուբյան ալիք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված