Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Դրվագները իրենց վայրագությամբ բնավ չէին զիջում Հայոց եղեռնին. Դանիելյան

Իրավական

Այսօր խորհրդային ադրբեջանում՝ խորհրդային իշխանությունների եթե ոչ հրահրմամբ, ապա բացահայտ թողտվությամբ սկսվեց սումգայիթյան ջարդը: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը.

 

«Օրեր տևած այս ջարդերին խորհրդային զորքերը ուշանում էին ընդամենը «մի քանի ժամ»՝ ըստ Գորբաչովի մեկնաբանության:

 

Դրվագները իրենց վայրագությամբ բնավ չէին զիջում Հայոց եղեռնին: Անգամ շատ բան տեսած պրակտիկ աշխատողներիս ապշեցնում էին փողոցում բռնաբարության, գլխատման և այլ սահմռկեցուցիչ տեսարանները: Նպատակը ադրբեջանը իսպառ հայաթափելու միջոցով Արցախյան ազատագրական պայքարը բնում խեղդելն էր:

 

Այս և նմանաբնույթ իրադարձություններն էին, որ ստիպեցին Արցախցուն անկախանալ և տնօրինել սեփական ճակատագիրը, ինչը դեռևս շատերը, այդ թվում՝ միջազգային հանրույթ կոչված, հավուր պատշաճի չեն գիտակցում:

 

Խոնարհումս երջանկահիշատա փաստաբան Ռուբեն Սահակյանին, որը, անսալով իրական վտանգը, անձամբ մեկնեց Սումգայիթ և պաշտպանեց տուժողների շահերը, ինչը նաև պետք է երաշխիք լիներ, որպեսզի իր շնորհիվ հնարավորինս անաչառ արձանագրված փաստերը նպատակասլաց օգտագործվեին հաջորդ սերնդի կողմից:

 

Ասելիքս չի վերաբերում մերօրյա զուտ կենցաղային աննշան տեսարանները բուռն քննարկման նյութ դարձնելու սիրահարներին ....»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ