Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին ձեր հարգանքի եւ հավատի կարիքը կունենա: Այդ իսկ պատճառով, անգամ եթե նման զգացումներ չեք տածում նրա հանդեպ, ստիպված կլինեք ձեւացնել:

ՑԼԵՐ

Ձեզ համար կնշանավորվի ընտանիքի համար օգտակար գնումներով: Հավանաբար դա կլինի հագուստի եւ կոշիկի տեսքով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին ձեր ուշադրության պակասը կզգա: Նա անըդնհատ ձեր աջակցության եւ հոգատարության կարիքը կունենա, ընդ որում` ոչ այնքան ընկերական, որքան ծնողական:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելին ձեզ արժեքավոր, բայց, միեւնույն ժամանակ, անօգուտ խորհուրդ կտա, որը հնարավոր չի լինի կյանքի կոչել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք տարված եք ինչ-որ բանով այնքան, որ նույնիսկ չեք կարողանում ժամանակ հատկացնել ձեր սիրելիին: Եթե նա առաջ ձեզ համար առաջին տեղում էր, ապա այժմ նրա դիրքերն ընկել են:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին ցանկություն չի ունենա հասկանալ ձեզ, ձեր ցանկությունները, հոգին եւ երազանքները, անգամ եթե դա նրանից մեծ ճիգեր չպահանջի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի արագացրեք ձեր հարաբերությունների ընթացքը, թող ամեն ինչ իր հունով գնա: Թող որ դանդաղ ու զգույշ, դրանք կհասնեն մի կետի:

ԿԱՐԻճՆԵՐ

Սիրելին անընդհատ ստիպված կլինի կրկնել ձեզ շատ կարեւոր մի բան, որպեսզի դուք դա հիշեք: Սակայն եթե դուք ջանքեր չգործադրեք, դժվար թե նրա կրկնությունը օգուտ տա: Միգուցե դա նաեւ վեճի առիթ դառնա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա վերադառնալ այն հին ու բարի ժամանակները, երբ ձեր հարաբերությունները շատ էին տարբերվում ներկայիս հարաբերություններից: Ցավոք, նա ժամանակի մեքենա չունի, այդ իսկ պատճառով ամեն ինչ ստիպված է ինքնուրույն անել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ամեն հարցում դուք կառաջնորդվեք կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ: Վատ չէ, սակայն պետք է ավելի ռեալ նայել իրերին: Միգուցե ամեն ինչ այդքան էլ վառ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե վազել անհասանելի եւ անիրական բաների հետեւեից: Չնայած, դրանց հասնելու հավանականություն, այնուամենայնիվ կա, պարզապես դրա համար դուք պետք է շատ վստահ լինեք ձեր ուժերում:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ ինչ-որ բան ապացուցել, որը նրա համար շատ կարեւոր է: Ձեզ այն կարեւոր չի թվա, այդ իսկ պատճառով դուք անուշադիր կլինեք նրա ասածների հանդեպ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ