Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Մեծ խաբեության փոքր դրվագ. Արմեն Աշոտյան

Թավշյա տեռոր
Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որիշեց նաեւ մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։
«Դատարանը համարում է, որ ՀՀ-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,- հայտարարել էր դատարանի նախագահը։
Սակայն երեկ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ»։
Դե մի փոքր զոռ տանք մեր ուղեղներին եւ համադրենք միեւնույն հարցին վերաբերող այս հաղորդագրությունները։
1. Հաագայի դատարանը չի ընդունել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազա- եւ էլեհտրամատակարարումը, բայց երեք օր անց Ադրջեջանը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել:
2. Այդ ո՞նց է լինում, որ «Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացնում», բայց Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու Ալիեւի պահանջի կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է է երկու հարցն էլ կարգավորել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ