3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Լրագրողից փոխմարզպետ. ինչ կենսագրություն ունի Շիրակի մարզպետի նոր տեղակալը

Թեմա

Ստորջրյա հնագիտությամբ հետաքրքրված հայտնի լրագրող ԱՆՆԱ ՄԱՐՏԻԿՅԱՆԸ որոշել է խորասուզվել քաղաքականության մեջ: Նա նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: Այս մասին Մարտիկյանը գրառում է կատարել սոցցանցում՝ մասնավորապես ընդգծելով. «Մեծարգո՛ վարչապետ, հարգարժա՛ն մարզպետ, խորին շնորհակալություն վստահության համար: Հուսով եմ կարդարացնեմ Ձեր եւ բոլոր ինձ ճանաչողների սպասելիքները: Ի գոր՛ծ»:

Նշենք, որ Աննա Մարտիկյանը 2000-2007 թթ.-երին աշխատել է գովազդային մենեջեր՝ «Նոյեմի» (այնուհետ՝ «Գալա») հեռուստատեսությունում: 2007-2009 թթ.-երին աշխատել է Շիրակ հանրային հեռուստառադիոընկերությունում՝ որպես պրոդյուսեր,  2009-2014 թթ.-երին եղել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ստուդիայի պրոդյուսերը եւ ղեկավարը: 2014-2017 թթ.-երին եղել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը: 2017- 2018 թթ.-երին Շիրակի պետական համալսարանում աշխատել է՝ որպես առաջատար մասնագետ: 2010-2020 թթ.-երին եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության Շիրակի մարզի թղթակիցը: 2011 թվականից մինչեւ օրս Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն է: 2018 թվականին հիմնադրել է «Light Production» ընկերությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ