Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Ադրբեջանն իր առաջ դրել է Լաչինի եւ «Զանգեզուրի միջանցք»-ների կարգավիճակները հավասարեցնելու խնդիր. ադրբեջանագետ

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ նշեց, որ  Ալիեւի պահանջն է Բերձորի միջանցքում անցակետի տեղակայումը:

— Ի՞նչ է այսօր ակնարկում կամ ակնկալում Ադրբեջանը:

— Հոգեբանական ճնշում է գործադրում արցախահայության հանդեպ, պահանջը՝ կա՛մ ապրել Ադրբեջանի պահանջներով, կա՛մ լքել այս տարածքները, այսինքն՝ առաջին նպատակը Արցախի հայաթափումն է: Երկրորդ խնդիրը, որ Ադրբեջանն իր առաջ դրել է՝ հավասարեցնել կարգավիճակները Լաչինի միջանցքի եւ Զանգեզուրի միջանցքի: Ի՞նչ է ասում Ալիեւը` եթե Զանգեզուրի միջանցքը մեզ չեք տրամադրում ազատ տեղաշարժի համար եւ պահանջում եք, որ այդտեղ անցակետ լինի, ապա ես էլ պահանջում եմ, որ անցակետ լինի Լաչինի միջանցքում, ինչը որեւէ փաստաթղթում որեւէ կերպ արտացոլված չէ եւ հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, նա պնդում է, որ դա նոր պահանջ է եւ պիտի բավարարվի` ուժով, թե ճնշումով:

— Ինչի՞ մասին են հուշում հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա իրավիճակը, կբացվի՞ Բերձորի միջանցքը:

— Մյունխենի հանդիպումից որոշակի փակագծեր բացվեցին, խոսվեց այն մասին, որ պատրաստվում են Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնել: Ինչպե՞ս է դա ներկայացվում. Հայաստան-Ադրբեջան կարգավորումը եւ փաստաթղթի ստորագրությունը վերաբերելու է միայն Հայաստանին, եւ այնտեղ Արցախի մասին անգամ բառ չի լինելու, իսկ Արցախի հետ առանձին բանակցությունները հնարավոր չեն, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվում է ներկա ներկայացուցչի՝ Ռուբեն Վարդանյանի հետ բանակցելուց, իր պահանջներն է դնում ու փակուղի է դնում բանակցային գործընթացը: Այստեղ Արցախը մնում է լիովին մենակ, որովհետեւ, երբ Հայաստանը համաձայնում է դուրս թողնել Արցախը բանակցային գործընթացից եւ չներկայացնել արցախահայության իրավունքները, հետեւաբար 120 հայ մնում է թշնամու հետ`առանց որեւէ երաշխիքների:

— «Խաղաղության համաձայնագիր» կոչվածը ի՞նչ է թաքցնում, ու ե՞րբ հասարակության համար բովանդակությունը հասանելի կլինի:

— Եթե իշխանությունը լիներ ազնիվ, ու եթե փաստաթուղթը բխեր հայ ժողովրդի շահերից, ապա դրա դրույթները ոչ միայն հանրային քննարկման առարկա կդառնային, այլեւ՝ ժողովրդի կարծիքը կհարցնեին, ինչպես՝  2018թ.-ին խոստանում էին, որ առանց ժողովրդի կարծիքի որեւէ որոշման չեն գնա: Ի դեպ, Ադրբեջանը իր պահանջները չի թաքցնում, հրապարակում  է ու խոսում այդ պահանջների մասին պարզ: Հայկական կողմը իր առաջարկները, տարբերակները թաքցնում է:

— Ինչու՞ մենք պահանջներ չենք ներկայացնում:

— Բանակցողները մարդիկ են, ովքեր պատերազմում պարտվել են, ու իրենց շատ հեշտ է ճնշելը, սպառնալը ե՛ւ ուժով, ե՛ւ դիվանագիտական դաշտում, ու ստիպել գնալ հերթական զիջումների:

— ՀՀ իշխանությունների անելիքը Բերձորի միջանցքի փակ լինելու առումով ո՞րն է:

— Առաջին հերթին՝ չհանել սեփական պատասխանատվությունը 120 հազար հայի կյանքի իրավունքի, անվտանգության, ազատ տեղաշարժի իրավունքի համար, շարունակել մնալ Արցախի անվտանգության երաշխավոր: Երկրորդը՝ օգտվել նույն Մյունխենի հարթակից, որ այդ խնդիրների մասին հարցը շատ մանրամասն բարձրաձայնվեր, եւ ցույց տային, որ Ադրբեջանը ագրեսոր է, ու շրջափակումը նույնպես ռազմական ագրեսիայի ձեւ է: Այն հիանալի հարթակ էր, միջազգային մեդիաներն ու միջազգային խաղացողները ներկա էին, բայց հերթական անգամ մենք առիթից չօգտվեցինք, ու չներկայացվեց արցախահայության խնդիրները պատշաճ կերպով:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված