Գնացին մի լավ հավաքագրվեցին, ուղեղները լվացած հետ եկան. Արշակ Զաքարյան
Ներքաղաքական
Բնապահպան ակտիվիստները եթե նախկինների ժամանակ ամեն մի առիթով մեծ աղմուկ էին բարձրացնում, ապա այժմ լուռ են, երբ կառավարության որոշմամբ` Ամուլսարի հանքը պետք է վերագործարկվի: Ըստ «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանի` նրանք բոլորը մի տեղից են սնվում:
— Սրանք գլխավոր հանցագործին բերած ուժն են, որը տարբեր օջախներ է պահում: Մեկը թաքնված է ազգայինի տակ, մեկը` «փոշմանած» է: Բայց բոլորը դպրոց են անցել: Ես մի անգամ բերեցի ֆրանսիական լծի տակ եղած Հայիթիի օրինակը, թե ինչպես այնտեղ կարողացան հեղափոխություն անել ու ամեն ինչը դարձնել ազգային: Պարզապես արգելվեց արտասահմանում սովորած որեւէ մեկին ինչ-որ կարգավիճակից բարձր պաշտոն տալ: Եթե գնացել ես Բրիտանիա կամ մի ուրիշ երկրում սովորել ես, արդեն ինչ-որ տոկոսով անվստահելի ես: Քեզ կարող է հավաքագրած լինեն: Մենք 30 տարի ուղարկեցինք՝ գնացին մի լավ հավաքագրվեցին, հակահայկական բոլոր քարոզների դպրոցները անցան եւ ուղեղները լվացած հետ եկան: Ու հիմա ուզում ենք, որ նրանցից որեւէ մեկի մեջ ազգային ինչ-որ բան արթնանա, խիղճ առաջանա: Մի ամբողջ սերունդ սպանեցին` ուզում ենք գիշերները վատ երա՞զ տեսնեն: Ոչ: Բայց, միեւնույնն է` հայի մազին կպնողը տասնապատիկ, հազարապատիկ կորցնում է: