3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Այսպիսին են եվրոպացիները` իբր հոգատար, իբր քո դարդուցավով ապրող, բայց իրականում կեղծ ժպիտով կեղծ խոստումներ տվող. Բալասանյան

Թեմա
«1878թ. Բեռլինի վեհաժողովի նախօրեին հայերը որոշում են, որ պետք է մասնակցեն Բեռլինի խորհրդաժողովին։ Բայց դրանից առաջ պետք էր շոշափել մասնակից պետությունների տրամադրությունները Հայկական հարցի վերաբերյալ։ Այդ նպատակով ձևավորվում է պատվիրակություն, որի ղեկավար է կարգվում Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկը): Պատվիրակությունը մինչև Բեռլին հասնելը` պետք է լիներ 3 եվրոպական մայրաքաղաքներում` Հռոմում, Լոնդոնում և Փարիզում։
 
Այսօր ներկայացնեմ Հռոմի հանդիպումների մանրամասները. Հայկական պատվիրակությունը լավ ընդունելության է արժանանում Իտալիայի մայրաքաղաքում։ Իտալիայի ԱԳՆ կոմս Կորտին պատրաստակամություն է հայտնում պաշտպանել Հայկական հարցը Բեռլինում և իբր հոգատարության նշան հարցնում է Խրիմյան Հայրիկին` Թուրքիայի ո՞ր մասում են ցանկանում բնակվել հայերը`  Արևմուտքում, թե Արևելքում` ակնհայտորեն ցույց տալով, որ խնդրից ընդհանրապես տեղյակ չէ և Արևմտյան Հայաստանի տեղն անգամ չգիտի։ Այ այսպիսին են եվրոպացիները` իբր հոգատար, իբր քո դարդուցավով ապրող, բայց իրականում կեղծ ժպիտով կեղծ խոստումներ տվող, որի պատասխանը, ցավոք, Հայ ժողովրդի սերունդներն են տալիս։ Շարունակելի...», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ