⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը մեկ տարում ոչ մի առաջընթաց չի գրանցել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամսից կլրանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, սակայն հանձնաժողովը երեկ առաջին բարձրաստիճան պաշտոնյային է հրավիրել «հարցաքննության»։ Փետրվարի 23-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մեկ տարի առաջ, բայց դեռ որեւէ գործընթաց չի իրականացրել, հանձնաժողովի գործունեության համար ի սկզբանե 6 ամիս էր սահմանված, սակայն հանձնաժողովի առաջարկությամբ հոկտեմբերին երկարաձգվեց ժամկետը եւս 6 ամսով։

Չնայած հանձնաժողովի նախագահությունը հայտարարում է, թե փաստաթղթերի ծավալի պատճառով են ձգվում ուսումնասիրությունները, սակայն ակնհայտ է, որ ընդդիմության բոյկոտը նրանց զրկել է փոխհրաձգության եւ վերջին պատերազմի մեղքը նախկինների վրա բարդելու հնարավորությունից, ուստի հանձնաժողովը տեւական պարապուրդի մեջ էր։ Հիմա էլ, ասում են, ակտիվացել է, քանի որ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել` ԱԺ որոշմամբ, մինչեւ վեցական ամիս ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ