⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Ո՞ւմ է խանգարում «Զովքը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ «Զովք» սուպերմարկետների ցանցում ՊԵԿ-ով, ԱԱԾ-ով քննչական կոմիտեով խուզարկություններ են իրականացվել: Բնականաբար, ցուցադրականության և շոուի բոլոր կանոններով՝ խանութները փակելով, համակարգիչների, ՀԴՄ սարքերի, անձնական օգտագործման հեռախոսների, կրիչների առգրավմամբ և այլն: Այս ամենը ցանցի ղեկավարությունը գնահատել էր որպես ապօրինի գործընթաց:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Զովք» սուպերմարկետների ցանցի դեմ արշավը նորություն չէ և բավական հետաքրքիր պատճառներ ունի, որոնք հիմնականում տեղավորվում են տնտեսական «մրցակցության» տիրույթում: Կան տեղեկություններ, որ այստեղ առկա է իշխանությունների որոշ ներկայացուցիչների և նրանց սիրելի օլիգարխներից մեկի` Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերի հետ կապված բախում:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ պայքարը եղել է «մանր-մունր» վատությունների տեսքով՝ օրինակ՝ Նոր Նորքում գտնվող՝ Ալեքսանյանին պատկանող «Մեգամոլի» հարևանությամբ բացված «Զովքին» նյութական վնասներ պատճառելու, պահեստի մուտքի դիմաց ցեմենտի մեքենա կանգնեցնելու (որ չկարողանան ապրանք ստանալ), «Զովքի» ավտոկայանատեղիում բազմաթիվ մեքենաներ կանգնեցնելու և ժամերով հեռանալու տեսքով և այլն: Հիմա հերթը հասել է առավել «լուրջ» արշավի՝ համապատասխան մարմինների ակտիվ ներգրավմամբ:

Ի դեպ, ուշագրավ է, որ մասնավորաբար «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը քանիցս խանութներ է բացել հենց «Զովք» խանութների հարևանությամբ ու հիմա էլ շարունակում է բացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ