Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում Ֆրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Այժմ Հռո­մում գտնվող քա­ղա­քա­գետ Ա­ՂԱ­ՍԻ Ե­ՆՈ­ՔՅԱ­ՆԸ, հրա­պա­րա­կե­լով բռնա­պետ կայսր Կա­լի­գու­լա­յի բարձ­րա­քան­դա­կի լու­սան­կա­րը, մի զար­մա­նա­լի գրա­ռում ա­րեց. «Կայսր Կա­լի­գու­լան իր սի­րե­լի նժույ­գին՝ Ին­ցի­տա­տին, դարձ­րեց սե­նա­տոր: Ազ­գա­յին ժո­ղո­վի մյուս ան­դամ­նե­րից Ին­ցի­տա­տը տար­բեր­վում էր. նա կո­ռում­պաց­ված չէր և հի­մար-հի­մար չէր խո­սում»: Քա­ղա­քա­գետն ի­րա­վա­ցի է, Ին­ցի­տա­տը հաս­տատ շատ շա­հե­կան կե­րև­ար հատ­կա­պես մեր Միլ­լի մեջ­լի­սում ու հաս­տատ ա­վե­լի լավ պատ­գա­մա­վոր կլի­ներ, քան ՔՊ-ական ամ­բողջ կազ­մը` Ա­լեն Սի­մո­նյա­նով սկսած, ա­մե­նա­վեր­ջին «ուսա­պար­կով» վեր­ջաց­րած:  Իսկ, օ­րի­նակ, Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի հա­մե­մա­տու­թյամբ, նա հաս­տատ ի­մաս­տու­թյան ա­կունք է: Ին­ցի­տա­տը ևս մեկ ա­ռա­վե­լու­թյուն ու­ներ` նա չէր ստում: Օ­րի­նակ` գլխա­վոր աներ­ձագ Храч Հա­կո­բյա­նը զար­մա­նա­լի ցի­նի­կու­թյամբ պնդեց, թե Նի­կո­լը եր­բեք չի խա­բել հա­սա­րա­կու­թյանը, «մո­ռա­նա­լով», որ մա­նի­պու­լյա­տիվ մատ­նո­ցա­խա­ղը խա­բե­ու­թյան ա­մե­նա­նենգ տար­բե­րակն է: Եվ ա­մե­նա­կա­րև­ո­րը` Հռո­մի կայս­րի ազն­վա­ցեղ նժույ­գը հաս­տատ եր­բեք չէր կա­րող դա­վա­ճան դառ­նալ, ի տար­բե­րու­թյուն ամ­բողջ ՔՊ-ի` մե­ծից փոքր, վե­րա­դա­սից են­թա­կա, ծե­րու­նուց պա­տա­նի: ՔՊ-ական­նե՛ր, մեկդ ման­դա­տը թող զի­ջի Չա­լո­յին, ո­րը թե­և հա­չում է, բայց ի տար­բե­րու­թյուն նի­կո­լա­կան­նե­րի` չի վայ­րա­հա­չում:

Տխրահռ­չակ ԳՌԶՈՆ էլ Գնել Սա­նո­սյա­նի հետ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ կեղծ ակ­նա­ծան­քով մի հե­քի­աթ պատ­մեց. «Էս վեր­ջերս ես Հա­յաս­տա­նում չէ­ի, շատ մե­ծա­հա­րուստ մի մարդ…դե ես շատ ա­սե­ցի՝ Հա­յաս­տա­նում օ­րեն­քը, օ­րեն­քը, օ­րեն­քը…ա­սեց՝ գի­տես ի՞նչ, օ­րեն­քը չէ, պետք ա ար­դա­րու­թյա­նը նա­յես, և՛ ճկու­նու­թյա­նը, և՛ ա­րա­գու­թյա­նը: Ի՞նչ եք ա­մեն րո­պե ինձ ա­սում՝ օ­րեն­քը, օ­րեն­քը՝ Հա­յաս­տա­նում: Դե օ­րենք ա, դե թող շատ բա­ներ հետ ընկ­նի, դե օ­րենք ա, թող շատ մար­դիկ…ա­նար­դար խնդի­րը լուծ­վի: Օ­րեն­քը, ա­սում ա, ար­դա­րու­թյուն չի, օ­րեն­քը էն չի, ինչ որ դու ու­զում ես, օ­րենքն էլ պետք ա բե­րես էդ ար­դա­րու­թյան»: Զար­մա­նա­լի է, մի՞թե այդ օ­լի­գար­խին թվում է, որ ո­րև­է մե­կը, ով կա­տա­րյալ ա­պուշ չի, հա­վա­տաց նրա պատ­մա­ծին: Պար­զա­պես «մեծ մե­ծա­հա­րուս­տի» հո­րի­նա­ծին կեր­պա­րի մի­ջո­ցով Գռզոն իր սրտի խոսքն է հղել քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ակն­հայ­տո­րեն սե­փա­կան եսն իր հո­րի­նած կեր­պա­րի մեջ տար­րա­լու­ծե­լով»: Այ­սինքն` հենց Գռզոն է ե­րա­զում ոչ մի օ­րեն­քով և գրված կա­նո­նով սահ­մա­նա­փակ­ված չլի­նել: Հենց այս աշ­խար­հա­յացքն է, որ Գռզո­յին ազ­գի հաշ­վին «յառմր­կի» չար­չի­ից «շատ մե­ծա­հա­րուստ» է դարձ­րել:

Չեն դա­դա­րում զար­մա­նա­լի լու­րերն այն մա­սին, որ մոտ օ­րերս սպաս­վում է իր ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­պա­ցու­ցած ՌՈՒ­ԲԵՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ պաշ­տո­նան­կու­թյու­նը: Դրա առն­չու­թյամբ նախ­կին պատ­գա­մա­վոր Նա­ի­րա Կա­րա­պե­տյա­նը տագ­նա­պում է. «Նրան գոր­ծից ա­զա­տե­լու հրա­մա­նը ստո­րագ­րե­լու է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը: Ան­կախ փա­թե­թա­վոր­ման տե­սա­կից: Ո­րև­է մե­կի հա­մար գաղտ­նիք չէ, որ սա Ադր­բե­ջա­նի պատ­վերն է, Իլ­հա­մը բաց խո­սում է այդ մա­սին, իսկ Ա­լի­և­ի կամ­քի փո­խան­ցողն ու ի­րա­կա­նաց­նողն էլ, բնա­կա­նա­բար, Նի­կոլ Փա­շի­նյանն է: Հի­մա Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու­նի պատ­մա­կան շանս՝ կամ ինք­նա­մաքր­վե­լու և կանգ­նե­լու Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու պայ­քա­րի կող­քին, կամ էլ օգ­նի Իլ­հա­մին և Նի­կո­լին՝ «խա­ղա­ղու­թյան» շղար­շի տակ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին փո­խան­ցե­լու հար­ցում: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պի­տի հաս­կա­նա, որ ստո­րագ­րե­լով Ռու­բեն Վար­դա­նյա­նին գոր­ծից ա­զա­տե­լու հրա­մա­նը, նա մե­կընդ­միշտ կի­սե­լու է Ար­ցա­խը հանձ­նո­ղի խա­րա­նը: Ար­դյո՞ք նա պատ­րաստ է սրան: Ար­դյո՞ք ար­ժի… Բիզ­նես­մեն Ա­րա­յի­կը հաշ­ված կլի­նի ե­րև­ի, ե­սի՞մ»: Բիզ­նեսն ի­րո՞ք հայ­րե­նիք չու­նի...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավՄակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրաԶապորոժեի ճակատի արեւելքում ռուսական ուժերը խորը ճեղքումով կարեւոր բնակավայր են գրավելԵ՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված