⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Երիտասարդական նոր շունչ՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունում

Մշակութային

Մեկնարկել է «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխության անվանակարգերում հայտագրված թատրոնների ներկայացումների դիտումները՝ ժյուրիի համար: Այս տարի «Արտավազդ» մրցանակի համար կպայքարեն նաեւ հայաստանյան թատերական կյանքում նոր անուններ:

Առաջին անգամ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում առաջադրվելու համար հայտ է ներկայացրել նաեւ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը»: Ժյուրիի դատին հանձնվեց Համլետ Թադեւոսյանի բեմադրությամբ՝ «Կիլիկիո արքա» եւ Ասյա Սեյրանյանի բեմադրությամբ՝ «Հայը» ներկայացումները:

Հանդիսատեսը իր գնահատականը տվեց ներկայացումներին հոտընկայս ծափահարություններով, իսկ թե ինչ գնահատական կտա ժյուրին, որոնցից միայն բացակայում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն՝ առողջական խնդիրներով պայմանավորված, թերեւս պարզ կլինի միայն թատերական գործիչների ամենասպասված «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ:

«Իրավունքի» հետ զրույցում «Ուսանողական թատրոնի» ղեկավար, բեմադրիչ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ասաց, որ թատրոնի երկու ներկայացումներով առաջադրվել են «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Լավագույն հնչյունային ձեւավորում», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգերում:

- Պարոն Թադեւոսյան, «Ուսանողական թատրոնն» ի՞նչ ակնկալիքներ ունի  «Արտավազդ» մրցանակաբաշխությունից:

- Ճիշտն ասած, ակնկալիքները մեծ են, որովհետեւ երկու ներկայացումներն էլ, իսկապես, կայացել են: «Կիլիկիո արքան» ես եմ բեմադրել, իսկ մյուս ներկայացումը՝ «Հայը», Ասյա Սերյանյանը, որը երաժշտական բավական հետաքրքիր բեմադրություն է՝ ներկայացնելով քրիստոնեության սկզբից մինչեւ մեր օրերը: Եթե նայել եք երկու ներկայացումն էլ, ապա կարող եք համեմատել եւ տեսնել, որ գլխավոր դերակատարները 180 աստիճանով փոխվում են՝ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ: Բոլորովին տարբերվում են՝ իրենց խաղով ու կերպարներով: Ես տարիներ շարունակ հետեւում եմ «Արտավազ» մրցանակաբաշխությանը եւ կարծում եմ՝ ըստ արժանվույն ենք ներկայացել, որովհետեւ որակ ենք ստացել մեր երիտասարդներից: Չեմ կարծում, թե խազ անգամ ներքեւ ենք մյուս թատրոններից՝ այն դեպքում, երբ մեր դերասանները դեռ ինստիտուտ չեն ավարտել եւ թատրոնի շունչը չեն զգացել: Այսօր մեր երիտասարդների մեջ կարողանում ենք նաեւ այս կերպ ձեւավորել հայրենասիրություն, կրթություն, սեր դեպի թատրոնը եւ գրականությունը:

- Տպավորություն էր, որ բեմում բազմամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալներ էին խաղում: Որքա՞ն ժամանակում է հաջողվել հասնել նման արդյունքի:

- «Կիլիկիո արքա»-յի դեպքում՝ ոչ այնքան բեմադրական հարցերի, որքան լեզվի վրա եմ երկար աշխատել: Դպրոցից այսօր գալիս են բավականին  ոտաբոբիկ արեւմտահայերենից եւ լեզվի վրա, իրոք, շատ աշխատանք ենք կատարել: Մոտ 3-4 ամիս միայն լեզվի վրա ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր հնչյունը ճշգրիտ հնչի արեւմտահայերենով: Դուք ինքներդ դիտել եք ներկայացումը եւ կփաստեք, որ կարողացել ենք բեմական խոսքին որակ տալ: Ոլորտի մասնագետներն էլ են ասում, որ ամեն ինչ լսելի էր ու հասկանալի, իսկ այսօրվա դերասանի համար հատկապես շատ կարեւոր է, որ իրեն կարողանան լսել եւ հասկանալ:

Նշենք, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը տարբեր տարիներին աչքի է ընկել՝ խրախուսելով երիտասարդական նոր շունչը հայաստանյան թատերական կյանքում: Օրինակ, 2016 թվականին ժյուրիի հատուկ որոշմամբ՝ «Տարվա դեբյուտ» անվանակարգում մրցանակի է արժանացել ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսումնական թատրոնը՝  «Ֆանդո եւ Լիս» ներկայացմամբ, իսկ 2018 թվականին ՀԹԳՄ Արտավազդ-Դեբյուտ (դիպլոմ) եւ խրախուսական մրցանակի է արժանացել ԵԹԿՊԻ «Ուսումնական թատրոն»-ի «Շեքսպիրյան կրքեր»-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված