Նա՜ն, վախենում եմ չհասցնեմ. Զառա Արամյան Նոբելյան մրցանակը Թրամփին նվիրելուց հետո Միսս Աշխարհ, էի իր թագն է նվիրել ԱՄՆ նախագահին Ֆրանսիան լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Berliner Zeitung Հայտնի է Զառա Արամյանի հոգեհանգստի օրն ու վայրը Չինաստանը սկսել է Թայվանի դեմ օպերացիայի մշակում` Մադուրոյի առեւանգման ոճով ԱՄՆ-ում թափ է հավաքում անբուժելի վիրուսային վարակը Ամերիկյան «HIMARS»-ը ոչնչացվել է Սու-57-ի անօդաչուի կողմից Ամեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյբուքյան վերջին գրառումը Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա է այրվել Վարդան Ղուկասյանը շատ վատ վիճակում է, նրա բժիշկը Գյումրիից գալիս է ՔԿՀ․ Պաշտպան

Նիկոլն առանց հայելային ամսաթվերի էլ Ալիեւի հայելային կրկնօրինակն է

Միջազգային

Կա նման հաս­կա­ցու­թյուն՝ հա­յե­լա­յին ամ­սա­թիվ: Դա այն ամ­սա­թիվն է (օր/ամիս/տա­րի), ո­րի կենտ­րո­նից՝ աջ եւ ձախ հատ­ված­նե­րը նույնն են, մի­մյ­անց հա­յե­լա­յին ար­տա­ցո­լու­մը:

Տա­րաբ­նույթ թվա­բան­նե­րը, գու­շակ-պայ­ծա­ռա­տես­նե­րը եւ այդ կա­տի­գո­րի­ա­նե­րի այլ ան­ձինք մեծ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում հա­յե­լա­յին ամ­սաթ­վե­րին, դրանց հետ կա­պե­լով ա­մեն բան՝ անձ­նա­կա­նից սկսած, գլո­բալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով վեր­ջաց­րած: Ճիշտ են նրանք, թե՝ ոչ, այդ հար­ցին չէ, որ ու­զում ենք անդ­րա­դառ­նալ, այլ՝ հե­տե­ւյա­լին: Որ­պես կա­նոն՝ թվե­րին, նման ամ­սաթ­վե­րին ա­ռա­վել եւս մեծ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում նա­եւ գլո­բալ քա­ղա­քա­կան ու­ժե­րը: Մի­գու­ցե ա­մե­նե­ւին էլ ոչ միս­տիկ տե­սան­կյու­նից, մի­գու­ցե հիմ­նա­կա­նում այն ի­մաս­տով, որ գե­ղե­ցիկ, հիշ­վող ցու­ցիչ­ներ են, եւ փոր­ձում են դրանք օգ­տա­գոր­ծել քա­ղա­քա­կան եւ այլ ի­րա­դար­ձու­թյուն­ներ ծրագ­րե­լիս: Մո­տա­վո­րա­պես՝ ավ­տո­մե­քե­նա-հե­ռա­խո­սի «գոլդ» հա­մա­րի օ­րի­նա­կով. բա­նի պետք չեն, սա­կայն հա­ճախ մի­լի­ոն­ներ ար­ժեն:

Բե­րենք նման ամ­սաթ­վե­րից մե­կի՝ 22.02.2022թ.-ի օ­րի­նա­կը: Դա բա­ցա­ռիկ ամ­սա­թիվ էր՝ նույն թվան­շա­նի՝ 2-ի վե­ցա­կի կրկնու­թյամբ: Ան­ցած տար­վա այդ օ­րվա շե­մին մենք եւս այդ ամ­սաթ­վին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցանք, նույն՝ ոչ միս­տիկ տրա­մա­բա­նու­թյամբ եզ­րա­կա­ցու­թյուն հայտ­նե­լով, որ գլո­բալ ա­ռու­մով այդ ամ­սա­թի­վը կօգ­տա­գործ­վի: Են­թադ­րու­թյունն ար­դա­րա­ցավ. հենց այդ օրն էր, որ հայ­տա­րար­վեց Ուկ­րա­ի­նա­յում ՀՌՕ սկսե­լու մա­սին, ո­րը, ինչ խոսք, պատ­մա­կան նշա­նա­կու­թյան ի­րա­դար­ձու­թյուն դար­ձավ:

Եվ ա­հա դրա­նից մեկ տա­րի հետո նո­րից հա­յե­լա­յին ամ­սաթ­վի շե­մին ենք՝ 23.02.2023թ.: Ե­րեք 2-ի եւ դրան հա­ջոր­դող թվի՝ ե­րեք 3-ի կրկնու­թյուն: Ճիշտ է, ոչ այն­քան բա­ցա­ռիկ, որ­քան 22.02.2022-ն է, մի փոքր «գոլ­դու­թյու­նը» խախտ­ված, բայց է­լի աստ­ղա­գու­շակ-գու­շակ­նե­րին «խել­քա­հան ա­նող» եւ տար­վա գլխա­վոր ամ­սա­թիվ հռչակ­ված:

Այս­պի­սով, կա­րո՞ղ ենք 23.02.2023-ից նույն կար­գի գլո­բալ ա­նակն­կալ սպա­սել, ինչ­պես 22.02.2022-ից: Այս օ­րե­րին ինչ­պես մեզ մոտ, այն­պես էլ գլո­բալ հար­թակ­նե­րում այն ի­րա­վի­ճակն է, որ 23.02.2023-ից ա­մեն տե­սակ ա­նակն­կալ կա­րող է սպաս­վել: Ա­մեն դեպ­քում, դժվար թե քա­ղա­քա­կան դաշ­տը չփոր­ձի այդ «գոլդ օ­րը» աչ­քա­թող ա­նել:

ՄԻ­ԱՅՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ ՊԱՇ­ՏՈ­ՆԱՆ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԱ­ԿԱՆ ՈՒ­ՂԵՐ­ՁԻ Ա­ՌԻԹ ՉԷ

Ա­սենք, ա­ռանց են­թադ­րե­լու էլ Հա­յաս­տան-Արցախ ուղ­ղու­թյամբ 23.02.2023-ի հետ կապ­ված պլան­ներ տե­սա­նե­լի են: Ա­մեն դեպ­քում, ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ լու­րեր են պտտվում Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝  սպաս­վող ինչ-որ ար­մա­տա­կան բնույ­թի ե­լույ­թի մա­սին: Հիմ­նա­կան լու­րերն այն մա­սին են, որ այդ օ­րը Հա­րու­թյու­նյա­նը կհայ­տա­րա­րի պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան մա­սին:

Ի­հար­կե, Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը կա­րող է Ար­ցա­խի հա­մար խո­շո­րա­մասշ­տաբ նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ: Նա, չմո­ռա­նանք, ըն­կալ­վում է, որ­պես Մոսկ­վա­յից Ար­ցախ ու­ղարկ­ված գոր­ծիչ, ա­մեն դեպ­քում, նա­եւ Ա­լի­եւն է հա­մոզ­ված դա պնդում՝ պա­հան­ջե­լով Վար­դա­նյա­նի հե­ռա­ցու­մը: Մի­ա­ժա­մա­նակ, Վար­դա­նյանն այն տրա­մա­չա­փի անձն է, որ մի­այն Ար­ցա­խով չէ, որ կա­րող է սահ­մա­նա­փակ­վել նրա գոր­ծու­նե­ու­թյու­նը: Ուս­տի­եւ, դեռ նրա գա­լուն պես շրջա­նառ­վում է նա­եւ այն վար­կա­ծը, որ մի գե­ղե­ցիկ օր նա կա­րող է փո­խա­րի­նել Նի­կո­լին: Կա՞ն նման ծրագ­րեր, թե՝ ոչ, հստա­կո­րեն հեր­քող կամ հաս­տա­տող փաս­տեր չեն նկատ­վում: Սա­կայն կա­րե­լի է կռա­հել, որ Նի­կոլն Ա­լի­ե­ւի նմա­նու­թյամբ իր հեր­թին կողմ է Վար­դա­նյա­նի հե­ռաց­մա­նը, թե­րեւս նա­եւ ռե­ալ մրցակ­ցից խու­սա­փե­լու բնազ­դից մղվե­լով:

Այն, որ Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի մո­տե­ցում­նե­րը շատ հար­ցե­րի եւ, կոնկ­րետ դեպ­քում՝ Վար­դա­նյա­նի հետ կապ­ված, հա­մընկ­նում են, հիմք տա­լիս է խո­սել, որ նրանք վա­ղուց են դար­ձալ մի­մյ­անց ար­տա­ցո­լու­մը, եւ գո­նե սրա հետ 23.02.2023-ը  հաս­տատ կապ չու­նի: Ա­ռա­վել եւս, որ Վար­դա­նյա­նին հե­ռաց­նե­լու նրանց ձգտում­նե­րը, կրկնենք, նոր չէ, Ար­ցա­խում նման մի քա­նի փոր­ձեր ար­դեն ե­ղել են: Ա­վե­լին, բլո­կա­դան սկսե­լը եւս մա­սամբ կապ­վում է Վար­դա­նյա­նի ծրագ­րե­րի հետ: Գու­մա­րած, կան նա­եւ խո­սակ­ցու­թյուն­ներ, որ պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը լքե­լու դեպ­քում էլ Վար­դա­նյա­նը մնա­լու է Ար­ցա­խում, այ­սինքն, ե­թե նա ի­րոք «Կրեմ­լի մարդն» է, ա­պա ա­ռանց այդ պաշ­տո­նի էլ կկա­տա­րի այդ ֆունկ­ցի­ան: Այս տե­սան­կյու­նից, այն, որ պաշ­տո­նից ա­զատ­վե­լը կա­րող է հենց 23.02.2023թ.-ին տե­ղի ու­նե­նալ, ա­վե­լի նման է պա­տա­հա­կա­նու­թյան:

Բայց ար­դյոք մի­այն Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հա՞րցն է լի­նե­լու 23.02.2023-ին ծրագր­ված Ա.Հա­րու­թյու­նյա­նի ե­լույ­թի է­ու­թյու­նը: Մի­այն մեկ պաշ­տո­նան­կու­թյան հա­մար, ե­թե նույ­նիսկ պաշ­տո­նից ա­զատ­վո­ղը Վար­դա­նյանն է, նա­խա­գա­հա­կան ու­ղեր­ձի պատ­ճառ չէ, ե­թե նույ­նիսկ այդ նա­խա­գա­հը Ա­րա­յիկն է: Գու­մա­րած, Ար­ցա­խում այն ի­րա­վի­ճակն է, երբ հե­տա­գա քա­ղա­քա­կան կուր­սի եւ հստակ լու­ծում­նե­րի ներ­կա­յաց­ման կա­րիք կա: Ա­ռա­վել եւս՝ Մյուն­խե­նի վեր­ջին զար­գա­ցում­նե­րից հե­տո, երբ ար­դեն ա­րեւմ­տյան պատ­վի­րա­տու­նե­րը բաց տեքս­տով օ­րա­կարգ են բե­րում Լա­չի­նի մի­ջան­ցքում ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տի տե­ղադր­ման հար­ցը, փոր­ձում են այդ հատ­ված­նե­րը հանձ­նել եվ­րո­պա­կան «շպի­ոն-դի­տորդ­նե­րին» եւ վեր­ջին նոր­մալ գե­նե­րալ­նե­րին փակում են բան­տե­րում, բո­լորն են հաս­կա­նում, որ դրա հա­ջորդ փու­լը կա­րող է լի­նել ռու­սա­կան ու­ժե­րի հե­ռա­նա­լու պա­հան­ջը: Սրան էլ ա­վե­լաց­րած, որ մինչ այս վար­վող ար­ցա­խյան քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը հիմն­ված էր «մենք ան­կախ եր­կիր ենք, եւ վերջ» տես­լա­կա­նի վրա, շատ լուրջ հար­ված ստա­ցավ այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը գնաց Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի ճա­նա­պար­հով: Այ­սինքն, ե­թե ան­գամ պաշ­տո­նա­կան Հա­յաս­տանն է թի­կուն­քից դա­նա­կի հար­ված հասց­նում «մենք ան­կախ եր­կիր ենք» մո­տեց­մա­նը, իսկ նի­կո­լյան դրա­նիկ­նե­րը սկսում են խո­սել «բա հո 120 հա­զար մար­դու հա­մար 3 մի­լի­ո­նին չենք ոչն­չաց­նե­լու», ա­պա Ար­ցա­խը սկզբուն­քա­յին քա­ղա­քա­կան կուր­սը վե­րա­նա­յե­լու խնդիր ու­նի: Այ­սինքն, հի­մա ար­դեն 1988թ.-ը չէ եւ դրան հա­ջոր­դած ե­րեք տաս­նա­մյա­կը, երբ Ար­ցախն իր թի­կուն­քին ու­ներ Հա­յաս­տա­նի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը եւ կա­րող էր նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նից խո­սել: Իսկ ա­հա Մյուն­խե­նի հան­դի­պու­մը դար­ձավ այն ցու­ցի­չը, որ հստակ փո­խա­րի­նող քա­ղա­քա­կան կուր­սի օ­րա­կարգ բե­րելն այ­լեւս ան­խու­սա­փե­լի է: Ընդ ո­րում, այս­տեղ ինչ-որ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով հարց չես լու­ծի. երբ Հա­յաս­տա­նը խո­սում է Ալ­մա-Ա­թա­յից, ա­պա Ար­ցա­խի Սահ­մա­նադ­րու­թյուն աս­վա­ծը մնա­ցած ողջ աշ­խար­հի հա­մար վերջ­նա­կա­նա­պես է կորց­նում իր ողջ ի­մաս­տը:

ՈՐՆ Է ԱՅ­ԼԸՆՏ­ՐԱՆ­ՔԸ

Այս­պի­սով, ինչ­պես նա­եւ ար­ցա­խյան աղ­բյուր­ներն են ակ­նար­կում, հենց նոր կուր­սի թե­ման կա­րող է լի­նել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու­ղեր­ձի հիմ­քը կամ կդառ­նա այդ գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կա­յին կե­տը: Ընդ ո­րում, ան­կախ նրա­նից, թե ինչ ուղ­ղու­թյու­ն կըն­դու­նի Ար­ցա­խը, դա ար­դեն 1988թ.-ի 35-ամյա կուր­սի փո­փո­խու­թյուն կդառ­նա, այն է՝ Ար­ցախ-Հա­յաս­տա­նի եւ մեր ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար դա­րա­կազ­միկ ի­րա­վի­ճակ: Ե­թե այս սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­նան, դա ար­դեն ի­մաս­տա­յին ա­ռու­մով 23.02.2023-ը կար­դա­րաց­նի:

Ի՞նչ քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան: Հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նում Նի­կո­լի առ­կա­յու­թյու­նը, ան­կախ նրա­նից, թե վեր­ջի­նիս հետ Ա­րա­յիկն ինչ կա­պե­րի մեջ է, այս պա­հին Ար­ցա­խի ուղ­ղու­թյամբ փաս­տա­ցի գոր­ծող եր­կու ֆի­գու­րա կա՝ Ռու­սաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը: Այ­սինքն, երբ այս ի­րա­վի­ճա­կում դե­պի Հա­յաս­տան եւ ան­կա­խու­թյան ո­րե­ւէ ռե­ալ ճա­նա­կարհ չկա, մնում է Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մեջ հստակ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու տար­բե­րա­կը:

Այ­սինքն, Ար­ցախն այ­սօր կա­րող է իր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը հռչա­կել դե­պի Ռու­սաս­տան տե­ղա­շար­ժը, ո­րը նա­եւ անվ­տան­գու­թյու­նից զատ, նման է­ա­կան խնդիր է լու­ծե­լու: Այ­սինքն, հայ­տա­րա­րե­լով Ալ­մա-Ա­թա­յով ա­ռաջ­նորդ­վե­լու մա­սին, Նի­կո­լը, սպա­սե­լի է, կգնա նա­եւ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը հա­յաս­տա­նյան անձ­նագ­րեր տա­լուց հրա­ժար­վե­լու, հե­տա­գա­յում նա­եւ դրա­մի շրջա­նա­ռու­թյու­նը կանգ­նեց­նե­լու եւ այլ կար­գի քայ­լե­րի. ե­թե «Արցա­խը Հա­յաս­տան չէ, եւ վերջ», ա­պա Հա­յաս­տա­նի անձ­նագ­րերն այն­տեղ ի՞նչ գործ ու­նեն տրա­մա­բա­նու­թյամբ: Ե­թե նա­եւ կա­սեց­վեն գոր­ծող անձ­նագ­րե­րը, ա­պա դրա­նից ա­վե­լի լավ բլո­կա­դա չի կարող լի­նել: Այդ դեպ­քում ար­ցա­խա­հա­յու­թյա­նը կմնա կա՛մ հե­ռա­նալ, կա՛մ ադր­բե­ջա­նա­կան անձ­նա­գիր վերց­նել, կա՛մ՝ Ռու­սաս­տա­նից անձ­նա­գիր խնդրել, սա­կայն այդ ուղ­ղու­թյամբ քայ­լեր հենց այս պա­հին պետք է ա­նել:

Իսկ ե­թե նա­խընտ­րեն ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղու­թյու­նը, ա­պա դա, հաս­կա­նա­լի է, վերջն է:

Այս հար­ցե­րը կնե­րառ­վե՞ն Ա­րա­յի­կի ու­ղեր­ձում: Կան նա­եւ ար­ցա­խյան աղ­բյուր­ներ, ո­րոնք կար­ծում են, որ ոչ, Ա­րա­յի­կը դեռ կխու­սա­փի դրա­նից՝ հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նից գնա­ցող ազ­դակ­նե­րը: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը ո­րո­շա­կի պա­ու­զա­յին վի­ճա­կի մեջ է դրել նա­եւ Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին: Սա­կայն հենց ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյամբ է, որ 23.02.2023-ը կա­րող է իր «ողջ ազ­դե­ցու­թյու­նը» գոր­ծել, իսկ այդ դեպ­քում նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում պա­ու­զա­յին վի­ճա­կը եր­կար չի շա­րու­նակ­վի:

Քերոբ Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նա՜ն, վախենում եմ չհասցնեմ. Զառա ԱրամյանՆոբելյան մրցանակը Թրամփին նվիրելուց հետո Միսս Աշխարհ, էի իր թագն է նվիրել ԱՄՆ նախագահինՎաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցումՖրանսիան լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Berliner ZeitungՀայտնի է Զառա Արամյանի հոգեհանգստի օրն ու վայրըՉինաստանը սկսել է Թայվանի դեմ օպերացիայի մշակում` Մադուրոյի առեւանգման ոճովԱՄՆ-ում թափ է հավաքում անբուժելի վիրուսային վարակըԱմերիկյան «HIMARS»-ը ոչնչացվել է Սու-57-ի անօդաչուի կողմիցԱմեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյբուքյան վերջին գրառումըԻրանում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա է այրվելՎարդան Ղուկասյանը շատ վատ վիճակում է, նրա բժիշկը Գյումրիից գալիս է ՔԿՀ․ ՊաշտպանԿոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրությանՄեր ուրախ Զառան էլ մեր հետ չի. Լույսերի մեջ մնա...Ահազանգ. Անչափահասներին ներքաշել են թմրաբիզնեսի մեջ «Պահանջում ենք ապահովել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղեգրումն իր ընտրած բուժհաստատություն՝ շտապ վիրահատության». «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱկցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց․ ձերբակալվածներ կանԿտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք․ Ծառուկյանը կոշտ է պատասխանել ՓիմբլեթինԻրանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչը կին էր. Իրանական աղբյուրՀԷՑ-ը դատի է տվել Գևորգ Պապոյանին․ «Փաստինֆո»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված