Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Պետք է ստեղծենք եռակողմ վստահելի դաշինք՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձեւաչափով. Ոսկանյան

Ներքաղաքական

Հայ-թուրքական «բարեկամական» կապեր հաստատելու ֆոնին Հայաստանը թաթախված է կործանարար խնդիրների մեջ, որոնք, թերեւս հրատապ լուծման կարիք ունեն: Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը,արդյո՞ք մյունխենյան հանդիպումից հետո Հայաստանի համար կարեւոր հայտարարություն եղավ, արդյո՞ք հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրերը» չեն խանգարում հայ-իրանական հարաբերությունների կարգավորմանը, «Իրավունքը» պարզել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ տեսակետը:

— Մյունխենյան հանդիպումը ի՞նչ տվեց Հայաստանին, եղա՞ն կարեւոր հայտարարություններ:

— Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը չի դադարելու շարունակել իր լկտի հակահայկական քարոզչությունը, ուստի` այս համատեքստում որեւէ լուրջ ականկալիք ունենալ առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր են որեւէ հարաբերությունների նորմալացում՝ անհիմն պատրանք է: Բաքվի բռնապետը գտնվում է մի իրավիճակում, որտեղ ստիպված է միջազգային հարթակներում հանդես գալ միջազգային հանրության համար ընկալելի մոտեցումներով, բայց ինչ-որ առումով իր հռետորաբանությունից  եւ  իր «մտքերից» ակնհայտ է դառնում, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նպատակը հնարավորինս թույլ, հնարավորինս զարգանալու հեռանկարից զուրկ Հայաստան տեսնելն է, իսկ սա, բնականաբար, չի կարող բավարարել մեր ազգային պահանջմունքները:

— Այսինքն` հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեզը ձեւական բնու՞յթ է կրում, հասարակության աչքին թո՞զ են փչում:

— Արդյո՞ք Ադրբեջանին ու Թուրքիային պետք է հզոր Հայաստան, եթե ինչ-որ մեկը կասի, որ պետք է, դրա համար շատ լուրջ հիմնավորում պետք է բերի: Կարծում եմ` առանձնապես մեծ հիմնավորումների կարիք չունի այդ պատասխանը, ըստ որի՝ այդպիսի Հայաստանը ձեռնտու եւ պետք չէ Ադրբեջանին ու Թուրքիային: Հետեւաբար, սրանից ելնելով՝ մենք պետք է կառուցենք մեր երկրի ապագան ու տեսլականը` հաշվի առնելով, որ մեզ, այո՛, հենց այդպիսի Հայաստան է պետք, ոչ թե թուրք-ադրբեջանական դաշինքից կախման մեջ գտնվող եւ, ըստ էության, վտանգների առջեւ կանգնած պետություն, որը ադրբեջանաթուրքական դաշինքի ծրագրերում լավագույն դեպքում մեզ համար ենթադրում է հայկական ազգագրական ռեզերվացիայի գոյություն:

— Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» ֆոնին՝ մեր հայրենակիցները շուրջ երկու ամսից ավելի շրջափակման մեջ են, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այս պարագայում կամ ի՞նչ պետք է աներ:

— ՀՀ տեսլականն ընդհանրապես ենթադրում է ունենալ դաշնակցային վստահելի հարաբերություններ տարածաշրջանային եւ համաշխարհային գերտերության հավակնություններ ունեցող երկրների հետ: Ակնհայտ է, որ այս համատեքստում մենք ունենք երկու ընտրանք, դա ՌԴ-ն է, որի հետ դաշնակցային հարաբերություններ կան, բայց այդ հարաբերություններում առաջացել են բավականաչափ խնդիրներ, ու ստեղծվել է անվստահության մթնոլորտ, եւ ԻԻՀ-ն, որը մեզ համար, ըստ էության, բնական դաշնակից է, որի հետ չունենք դաշնակցային հարաբերություններ: Այս պահին Հայաստանը միայնակ ունակ չէ արդյունավետ լուծում տալու Բերձորի միջանցքի փակման խնդրին, հետեւաբար, կարիք ունենք հողի վրա գործել կարողացող դաշնակիցների աջակցության, այդպիսի դաշնակիցներ են ՌԴ-ն ու ԻԻՀ-ն, որոնք կարող են փոխլրացնել միմյանց: Պետք է ստեղծենք եռակողմ վստահելի դաշինք՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձեւաչափով, բայց դա օպերատիվ խնդիր լուծելու նպատակ չպետք է միայն ունենա: Այսինքն՝ Բերձորի միջանցքի բացումը ապահովելը, այո՛, դա շատ հրատապ է, այս պահին` հաշվի առնելով մեր 120 հազար հայրենակիցների շրջափակված լինելը բարբարոսական ադրբեջանական վարչախմբի կողմից, բայց մեր հետագնա տեսլականը պետք է լինի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման այս ձեւաչափով գոյության դադարեցումը, որովհետեւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նույնիսկ հենց հիմա միջանցք կոչվողը բացվի, մեկ օրից կամ մեկ ամսից կրկին չեն հայտնվի «բնապահպաններ» կամ թռչունների պահպանությամբ զբաղվող «ակտիվիստներ», եւ կրկին մենք չենք ունենա այն իրավիճակը, որը առկա է: Հետեւաբար, մենք օպերատիվ խնդրի լուծում գտնելուն զուգահեռ, պետք է ծրագրենք մեր հեռագնա նպատակը եւ մեր ունեցած բոլոր հնարավորություններով ձգտենք հասնել դրան:

— Հայ-թուրքական թվացյալ բարեկամության ֆոնին՝ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի զարգացնելու հայ-իրանական հարաբերությունները:

— Հայաստանն ու Իրանը պետք է ձեւավորեն ռազմավարական դաշինք, եւ այդ դաշինքը ձեւավորելու համար մենք ունենք քաղաքական ու գաղափարախոսական հիմք: Հայերը եւ իրանցիները միեւնույն քաղաքակրթական ժառանգության ամենախորը արմատներ ունեցող ժողովուրդներից են այս տարածաշրջանում` ի հակակշիռ ադրբեջանաթուրքական դաշինքի: Հետեւաբար, քաղաքակրթական եւ գաղափարախոսական հիմքի վրա պետք է ստեղծվի հայ-իրանական ռազմավարական դաշինք, որը, բնականաբար, պետք է միտված լինի առաջին հերթին ապահովելու ՀՀ անվտանգությունն իր բոլոր բաղադրիչներով` սկսած տնտեսականից, վերջացրած սահմանային անվտանգության խնդիրներով: Ուստի` կրկին պետք է մեր մոտեցումներով արձանագրենք ոչ թե տվյալ պահի օպերատիվ խնդիրները լուծելու անհրաժեշտությունը, այլ՝ հեռագնա նպատակներ, որոնք պետք է իր համար նախանշի յուրաքանչյուր իրեն հարգող պետություն եւ ազգ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված