Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Իշխանության նպատակը ամեն գնով իշխանության պահպանումն է, եւ իրենք այդ պահպանումը տեսնում են թշնամուն չհակադրվելու մեջ. Վարդանյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ արցախյան խնդիրների մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Կա՞ համագործակցություն իշխանության եւ ընդդիմության միջեւ, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:

— Որեւէ ուղղությամբ համագործակցել հնարավոր է մեկի հետ, եթե ունեք նույն նպատակները, մենք չենք կիսում այն տեսակետները, որ այսօրվա իշխանությունն ունի նպատակ՝ ապահովելու Հայաստանի ու արցախցիների անվտանգությունը եւ լուծելու այս ճգնաժամը: Հետեւաբար, համագործակցել-չհամագործակցելը բխում է այս հիմքից, ոչ թե իրար սիրել-չսիրելու կամ այլ քաղաքական նպատակահարմարությունից: Իրենք իրենց կազմով ապացուցել են, որ չեն գործում այնպես, որ ապահովեն անվտանգությունը եւ լուծեն ճգնաժամը: Ճիշտ հակառակը՝ իրենք ձեռքերը լվանում են Արցախից: Համագործակցել, օգնել, որպեսզի իրենք ձեռքերը լվանան՝ դա չենք անելու:

— Այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

— Այո՛, Ադրբեջանի գործողությունների հետեւանքով ծանրագույն իրավիճակ է ստեղծվել, դրանք ահաբեկչական եւ ցեղասպանական գործողություններ են, բայց նույնիսկ այս իրավիճակում կան քայլեր, որոնք հնարավոր է ձեռնարկել՝ իրավիճակը մեղմելու համար: Հայաստանի իշխանություններին այս օրերին արդարացիորեն մեղադրում են այդ քայլերը չձեռնարկելու համար: Նախ, ինչո՞ւ իշխանությունները պիտի այդ քայլերը ձեռնարկեն եւ ոչ մյուս ուժերը. աշխարհում ամենաշատ ռեսուրսները այս պահին այս հարցում հայանպաստ քայլ ձեռնարկելու, հայկական համայնքում ունի Հայաստանի ղեկավարությունը, որովհետեւ պետական ամբողջ ռեսուրսները կենտրոնացել են մի հոգու ձեռքում: Հետեւաբար, դրա համար են անիմաստ դառնում բոլոր այն մեղադրանքները, որ ընդդիմությունից կամ այլ քաղաքական ուժերից պահանջում են ինչ- որ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ամենամեծ ռեսուրսն այս պահին ունի հայկական պետությունը, որի ամբողջ կարողությունը կենտրոնացած է «Քաղաքացիական պայմանագրի»՝  Նիկոլ Փաշինյանի ձեռքին:

— Իսկ ի՞նչ պետք է աներ իշխանությունը:

— Քայլերի բազմազանություն կա՝ դիվանագիտականից մինչեւ տարրական հումանիտար բեռների պարբերաբար փոխադրումը Արցախ, ինչն էականորեն կարող էր մեղմել իրավիճակը, նաեւ ինչ-որ չափով անիմաստ դարձներ էկոակտիվիստ կոչվածների գործողությունները: Աշխարհը մի քանի այսպիսի շրջափակումներ հաղթահարել է: Օրինակ, միջազգային դաշտում առաջ քաշելով «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը՝ կարեւորելով, իհարկե, ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահության ֆորմատը եւ պահանջ ներկայացնելով, որպեսզի հրատապ հավաք լինի կամ քննարկում լինի այդ ուղղությամբ: Բայց մենք տեսնում ենք, որ իրենք ոչ թե առիթը օգտագործում են հերթական անգամ փաստելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլ իրենք այդ առիթը օգտագործում են հեռանալու Արցախի խնդրից ու ձեռքերը լվանալու համար: Եվ չկա ցանկություն որեւէ մեթոդով պաշտպանելու եւ զբաղվելու այդ խնդրով, ոչ թե չկան հնարավորություններ: Հայաստանի բոլոր արտաքին գործերի նախկին նախարարները, պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք իրենց հարցազրույցներում, տարբեր հրապարակումներով բազմաթիվ ելքերի մասին խոսում են, բայց դրանց լսող ու իրականացնող չկա, որովհետեւ չկա նպատակ Արցախը պաշտպանելու, կա հակառակ նպատակ՝ հնարավորինս Արցախը անպաշտպան թողնելու:

— Նպատակը Արցախի հայաթափու՞մն է:

— Նպատակն ամեն գնով իշխանության պահպանումն է, եւ իրենք այդ պահպանումը տեսնում են թշնամուն չհակադրվելու մեջ, դրա համար չեն հակադրվում այն թշնամուն, որի համար իրենք հիմա հանդիսանում են ամենահարմար իշխանությունը: Եթե այստեղ գտնվում են միջոցներ պարեկային բարեփոխումների համար, չեն կարող չգտնվել միջոցներ զինվորներին նորմալ կացարանով ապահովելու համար: Իսկ զինվորին նորմալ կացարանով ապահովելը՝ նշանակում է ստեղծել պայմաններ դիմադրելու համար:

— Բանակցությունների մասին խոսելը՝ Բերձորի միջանցքի բացվելու առումով ավելո՞րդ է, իշխանությունը չի՞ գնա այդ քայլին:

— Բանակցել միշտ պետք է , կարեւորը, թե ինչի՞ համար են բանակցում: Եթե իրենք բանակցելու են հերթական օրացույցը հանձնման, պետք չի որ գնան եւ բանակցեն: Բայց եթե գնալու են եւ պահանջեն միջանցքի անհապաղ բացումը, պիտի պահանջեն այլընտրանքային ճանապարհի գործարկումը, պիտի պահանջեն շրջանցող ճանապարհի անհապաղ կառուցումը, պիտի պահանջեն Արցախում ապրողների իրավունքների պաշտպանությունը, իսկապես, պետք է արվի: Իսկ եթե պետք է գնան բանակցելու եւ հետո մամուլում ներկայացնեն ստորագրությունը ադրբեջանական թեզերի, պետք է համաշխարհային լրատվականների մոտ ցույց տան Ադրբեջանի քաղաքական գործողությունները, պետք չէ, որովհետեւ իրենք գնալու են հերթական պայմանավորվածությունն են ձեռք բերելու, որը փորձանք է դառնալու մեր գլխին, ինչպես հիմա փորձանք է դարձել պրահայան բանակցությունները: Հետեւապես, եթե իրենք են բանակցողը, նախընտրելի է՝ այդ բանակցությունները չլինեն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված