Հայելային ամսաթվի դրական եւ բացասական կողմերը
Հանդիպում
«23.02.2023թ. Էներգետիկորեն հագեցած այս օրը արժե վերահսկել ձեր մտքերն ու արարքները։ Այն ուժեղացնում է զգացմունքները, դարձնում դրանք ավելի իմաստալից, և մտադրությունը կարող է իրականանալ, իսկ բացասականը կվերադառնա ձեզ: Հայելային ամսաթիվը իդեալական է ցանկությունները իրագործելու, կարևոր գաղափարները իրականացնելու և նոր նախաձեռնությունների համար»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով հայելային ամսթվին` 23.02.2023թ.-ին, ասաց էքստրասենս Սոսե Բաբայանը, ընդգծելով.
-Օրը որոշիչ եւ բարենպաստ է բոլոր գործողությունների համար, որոնք ամրապնդում են սերը ձեր կողակցի հանդեպ։ Եթե կարող եք, զբաղվեք ձեր հարաբերությունների համար արդյունավետ գործունեությամբ: Ձեզ կօգնի Վեներայի էներգիան, որն էլ ավելի ընդգծված կդառնա ու նոր հնարավորություններ կբացի ձեր զույգի համար։