«Լիլի» դեմ խաղում Մեսսին ուրվական էր, լրիվ դատարկություն. Դոմենեկ
Ռետրո
Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Ռայմոն Դոմենեկը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը՝ Լիգա 1-ի 24-րդ տուրի՝ «Լիլի» հանդիպման ժամանակ (4:3):
Թեեւ հանդիպմանը արգենտինացին 90+5-րդ րոպեին տուգանային հարվածից խփել է իր թիմի հաղթական գնդակը.
«Ի՞նչ կարող եմ ասել այս հանդիպման մասին: 20 րոպե կամ կես ժամ հետո Գալտիեն պետք է հեռացներ Մեսսիին, նա ուրվական էր։ Ես Մեսսիի մեծ երկրպագուն եմ, բայց նա բացարձակապես ոչինչ չարեց։ Նա չէր պաշտպանվում, ճիշտ փոխանցումներ չէր կատարում։ Լրիվ դատարկություն։ Երբեմն նա վատն է, բայց այս խաղում լրիվ դատարկություն։ Բայց Գալտիեն Մեսսիին թողեց խաղադաշտում, և նա վերջին րոպեին հրաշքով փրկեց նրանց՝ գոլ խփելով տուգանային հարվածից»,- Դոմենեկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։