Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՎԻՐԵԼ Է ԴՍՏԵՐԸ

Սպորտ

Հայազգի պրոֆեսիոնալ մարզիկ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, Քիքբոքսինգի Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի հաղթող ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, փետրվարի 17-ին Ren Tv Fight Club մենամարտի ժամանակ, փայլուն հաղթանակ է տոնել Արտեմ Տարասովի նկատմամբ, հաղթանակը նվիրել է դասերը։ Դավիթը նշել է, որ դստեր անունը Վիկտորիա է, ինչը նշանակում է «հաղթանակ»։

«Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Քամիլ Հաջիևին։ Նա ինձ առաջարկեց։ Շնորհակալ եմ ինձ չմոռանալու համար։ Ես նրա հետ երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ։ Շնորհակալություն բոլորիդ» ֊նշել է հայազգի պրոֆեսիոնալ մարզիկը։ Դավիթ Խաչատրյանը, մրցավարների միաձայն որոշմամբ է հաղթել փոփ MMA ֊ի աստղ Արտեմ Տարասովին Ren Tv Fight Club-ի մենամարտում։

Նշենք, որ երեկոյի ամենասպասված իրադարձությունն էր Պյոտր Ռոմանկևիչի և Սաուլու Կավալարիի մենամարտը։ Երկրորդ ռաունդում Բելառուսի ներկայացուցիչը ծնկով հարվածել է բրազիլացու գլխին, որից հետո նա ընկել է գորգի վրա։ Բժիշկները երկար ժամանակ փորձել են ուշքի բերել ամոնիակով, սակայն դա չօգնեց և Ռոմանկևիչը հաղթեց նոկաուտով։ Ռինգում հանդիպել են նաև Գաջիի «Ավտոմատ» Նավրուզովը և Ֆերնանդո Ռոդրիգեսը։ Նավրուզովը ուժգին հարված է բաց թողել, որից հետո անհաջող ընկել է ձախ թևի վրա ու այն թեքվել է մեջքի հետևում, ըստ երևույթին, նա կոտրել է այն։ «Ավտոմատը» չկարողացավ շարունակել պայքարը, ուստի Ռոդրիգեսը հաղթեց տեխնիկական նոկաուտով։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ