3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Որոշ քննարկումներ կան, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին․ ԱՀ իշխող խմբակցության ղեկավարը պետնախարարի հնարավոր հրաժարականի մասին

Ներքաղաքական

Վերջին մի քանի օրերին կրկին շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, որ ԱՀ նախագահի եւ պետնախարարի միջեւ կա ներքին տարաձայնություն, եւ, որ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջը այլեւս օրակարգային է։ Որքանո՞վ  տարածված լուրերը աղերս ունեն իրականության հետ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով տվեց հետեւյալ պատասխանը․

-Որեւէ անձնական տարաձայնություն կամ այսպես ասած լարվածություն այս պահի դրությամբ չկա, փոխհամաձայնեցված աշխատանք է կատարվում։ Այս պահին հրաժարականի մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց, իհարկե, որոշակի քննարկումներ կան, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին։

-Պարոն Հարությունյան, հանրության շրջանում կա հիմնավորված կարծիք, որ պետնախարարի պաշտոնից հրաժարականը կամ ազատումը կդիտվի, որպես Ադրբեջանի պահանջի բավարարում։ 

-Ինչպես ասացի, այդ հարցով կան որոշակի քննարկումներ, բայց եթե անգամ նման բան լինի,  ապա դա ոչ թե Ադրբեջանի պահանջի բավարարումն է լինելու, այլ ամեն դեպքում դա լինելու է Արցախի իշխանությունների որոշումը, որը պայմանավորված է լինելու ստեղծված իրավիճակով։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ