Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

«ՀամմերԻ» վարորդի պերճանքը, պարեկների թշվառությունը եւ իրավական երկրի ինստիտուտի «հոգեդարձը»․Բացառիկ զրույց

Հանդիպում

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդի՝ Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանի(ով հետագայում քննությամբ պարզվեց, որ թմրամոլ է), վոյաժները Հանրապետության հրապարակում եւ նրա խամաճիկ դարձած պարեկների գործողությունները ի ցույց դրեցին, որ ՀՀ-ն այլեւս ոչ միայն հեռու է իրավական երկիր համարվելուց, այլ, որ ամենացավոտն է, ապացուցվեց, որ իրավական երկրի համար մենք այլեւս կարող ենք, որպես ծաղրանկար հանդես գալ, այ այսքան խղճուկ, ամոթալի վիճակում ենք այսօր։ Այս մասին <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ընդգծելով․

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի կոչը - Ազգ

-Հարցն այն չէ, թե ինչ պետք է անեին, այլ այն, թե ինչպես պետք է անեին, որ չկարողացան, ամբողջ խնդիրը դրանում է։ Դրա համար պետք է ունենալ գիտելիք, հմտություն, փորձ, որպեսզի կարողանային շրջափակում իրականացնել և արգելեափակեին մեքենայի շարժը ։ Նրանց պահվածքը իրավական տեսանկյունից էլ խայտառակություն էր․ զենքի օգտագործումը, անվադողերի վրա կրակելը անթույլատրելի էր մարդաշատ վայրում, նման բան անել չէր կարելի, նախ որովհետև զենքը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և շատ լուրջ հանցագործի դեմ, մյուս կողմից էլ՝ կիրառելիս պետք է վստահություն ունենալ, որ անդրադարձի դեպքում արձակած կրակոցը որևէ մեկի չի վնասի։ Մինչդեռ ոչ միայն քաղաքացիներ կային փողոցում, այլև հենց իրենք էին բավականին շատ։ Այնպես որ, բոլոր տեսանկյուններից խղճալի էին, ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ, ավելին՝ նրանց դրսևորած վարքագիծը պատժելի էր։

Պարեկների ինստիտուտի ներդրման ծրագիրը կար դեռ շատ վաղուց, բայց ոչ այն տեսքով, ինչ տեսքով, որ իրենք իրականացրեցին։ Ըստ էության այսօրվա պարեկները եկան փոխարինելու պետավտոտեսչության տեսուչներին, այնպես ինչպես մնացած բոլոր դեպքերում արվեց արտաքինից երեւացող ձեւական ոչ թե բարեփոխում, այլ բարեձեւափոխում, փորձանքափոխություն՝ նպատակ ունենալով անկիրթ մասսային հավաքել հանցավոր կլանի պաշտպանության օղակ դարձնել։

-Պարոն Համբարձումյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդին պետք էր դիմահար կրակոցով վերացնել։

-Եկեք մինչ Ձեր բուն հարցին պատասխանելը նախ ասեմ, որ Հրապարակում տեղի ունեցած կադրերը դիտելիս իրարամերժ զգացմունքներ են մարդուն տածում՝ ամոթ, խղճահարություն,  խայտառակություն, նվաստացում, միանգամից երեւում է գիտելիքի, փորձի իսպառ բացակայություն։ Անգամ մանկապարտեզի երեխան չէր վազվի մեքենայի հետեւից, իսկ պարեկ կոչվածները մի բան էլ իրենց անփորձությունից ելնելով ընկնում են մեքենայի տակ՝ խայտառակելով ամբողջ իրավապահ համակարգը։

Հիմա, ինչ վերաբերում է ՔՊ-ականի հայտարարությանը, ապա պետք է սույնին հիշեցնեմ, որ հրազենի կիրառումը մարդաշատ վայրում կտրականապես արգելվում է, ու դա կապ չունի դիմացինդ թմրամոլ է, թե մեկ այլ հանցագործ։ 

-Պարոն Համբարձումյան, 15 զինվորի կացարանում հրդեհվելու դեպքի շուրջ արդեն իսկ հրապարակային կան բավական տեղեկություններ, ի վերջո ո՞վ եւ ի՞նչ չափով պետք է պատասխանատվություն կրի, Ձեզ համար տեսանելի՞ է կասկածյալների իրական պատկերը։ 

-Նախ, այդ ողբերգության շուրջ իշխանության բուրգից՝ մինչեւ իրավապահ մարմիններ, պարզապես, դրսեւորեցին ոչ թե ոչ պրոֆեսիոնալիզմ, սիրողական մակարդակ, այլ պարզապես խեղկատակություն իրականացրին։ Եվ դա սկսվեց ողբերգությունից ժամեր անց, երբ տեղի ունեցավ կառավարության բեմականացված նիստը, որտեղ փորձ արվեց հանրություն նետել զինվորների մեղավորության վարկածը՝ հրդեհ, կանիստրով բենզին եւ այլն։ Սա, որ կողմից մոտենում ես, խայտառակ խեղկատակություն է։ Նախ, սկսենք նրանից, որ քրդատ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նախաքննության ընթացքին միջամտություն բացարձակապես չպետք է իրականացվի։ Իսկ այն, ինչ կատարեց վարչապետ կոչեցյալը, ուղղակի միջամտություն էր նախաքննությանը, որը ուղղորդում էր նախաքննությունը որոշակի ուղղությամբ ընթանալու համար։ Դա քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք է։ Իսկ երբ դա արվում է բարձր պաշտոնյայի կողմից, դա առավել ծանր հանցանք է։ Բարոյական տեսակետից ընդհանրապես խոսք չկա, դա անբարոյականության գագաթնակետն է։ Հաջորդը։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ օրերին, մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար այս ողբերգության հետ կապված իշխանության արձագանքի ողջ տրագիզմը։ Գիտե՞ք, եթե հրդեհ է բռնկվում եւ այդ երիտասարդները, եթե անգամ քնած էին, իրարանցման սոդոմ-գոմորի մեջ քնած մնալ հնարավոր չէ։ Գուցե, չկարողանային դուրս գալ, ողջ-ողջ այրվեին, բայց ծխահարելուց պառկած վիճակում մահանալ, երբ ըստ լուրերի, եղել են հագուստով, կոշիկներով, շատ ավելի ուրիշ բաների մասին է խոսում։ Եվ այն, որ ուղղորդումից հետո իրավապահ կառույցները՝ դատախազությունը, քննչական մարմինները ամեն ինչ անելու են՝ հիմնավորելու վարչապետ կոչեցյալի ցանկությունը, այդ վարկածը հրամցնելու որպես ապացուցված փաստ, դրա մասին ես անգամ կասկած չունեմ։ Դա նույնպես ողբերգություն է, մեր ողջ ազգի ողբերգությունը։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված