Լևոն Պաչաջյան. Հե՜յ, ես ողջ եմ...Ես թոռն եմ մի մարդու, ով մազապուրծ է եղել 1915-ի ջարդերից
Արխիվ 16-20
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, ով ներկայումս հանդես է գալիս շվեդական «Սոդերտելյե» -ի կազմում իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով Հայոց եղասպանության 101-րդ տարելիցին. «Հե՜յ, ես ողջ եմ... Ես թոռն եմ մի մարդու, ով մազապուրծ է եղել 1915-ի ջարդերից։ Ով կորցրել է իր ընտանիքի մեծ մասին։ Ով տեսել է, թե ինչպես են սվիններով սպանում իր ծնողներին։ Ով որբացել է 7 տարեկանում... Բայց նա ապրել է։ Ապրել է հանուն մեզ, հանուն ապագայի, հանուն հայի ով դեռ գործ ունի այս աշխարհում... Նայեք ինձ... Ես ողջ եմ և հետևաբար դո՛ւք հայի թշնամիներ, ձախողել եք: Ձախողել եք, որովհետև ես կամ և իմ տղան էլ կա՛ ու արդեն մեծանում է... Մենք ողջ ենք և դա ընդմիշտ է: Եվ դեռ անելիք ունենք»: