Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Կրիստիան Ատսուի վերջին գոլը մահաբեր դարձավ նրա համար. Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել են փլատակների տակ

Սպորտ

Թուրքական «Հաթայսպորի» գանացի հարձակվող Կրիստիան Ատսուին Թուրքիայում մահացած են գտել փլատակների տակ, Թվիթերում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրատ Ուզունմեհմետը:

31-ամյա խաղացողի մասին ոչինչ հայտնի չէր Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո:

Ավելի վաղ «Հաթայսպորի» ղեկավարությունը հայտնել էր, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ թիմից: ակումբի ներկայացուցիչներից մեկը մանրամասներ է պատմել` ֆուտբոլիստի թիմից հեռանալու եւ այդ օրերի իրադարձությունների մասին.

«Կրիստիանը   «Գազիանտեպի»(փետրվարի 2) դեմ խաղից առաջ ասել էր թիմի մարզչին, որ իրեն ավելի շատ անձնական ժամանակ է հարկավոր եւ հարցրել արդյոք կարող է լքել թիմը, ինչին մարզիչը դրական պատասխան էր տվել։

Նա չխաղաց  «Գազիանտեպի» դեմ բայց խաղադաշտ դուրս եկավ փետրվարի 5-ին կայացած  «Քասիմաշի» դեմ խաղում եւ հանդիպման վերջին րոպեին` տուգանայինից խփեց  հանդիպման հաղթական գոլը

 Նա ուզում էր մեկնել ու տեսակցել ընտանիքին, արդեն անգամ գնել էր տոմսը, բայց այդ գոլից հետո փոխեց միտքը...

Երկրաշարժը տեղի ունեցավ նրա համար ամենաերջանիկ օրը, նա պետք է մեկներ երեկոյան 23:00-ին, իսկ երկրաշարժը սկսկեց հաջորդ լուսադեմին»:

Կարիերայի ընթացքում Կրիստիան Ատսուն ելույթ է ունեցել նաև պորտուգալական «Պորտուում», Լոնդոնի «Չելսիում», հոլանդական «Վիտեսում», անգլիական «Էվերթոնում», «Բորնմութում», «Նյուքասլում», իսպանական «Մալագայում» ու արաբական «Ալ Ռաեդում»: 

Նա 2012-2019-ին խաղացել է Գանայի հավաքականում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ