⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Սա առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի դեսպանի ձախողումն է

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։

Ուշագրավ է, որ մինչ փաշինյանական իշխանափոխությունը որևէ ցուցահանդեսում, այդ թվում՝ զբոսաշրջային, Հայաստանը ներկայացնող ընկերություններին չեն արգելել ներկայացնել Արցախը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում վերոնշյալ զգուշացում-նամակը համարում են առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ենգիբարյանի խոշոր ձախողումը: Դեսպանատունը փաստացի աշխատանք չի տարել կազմկոմիտեի հետ, չի բացատրել, որ նշյալ պատճառաբանությունը պարզապես անհեթեթություն է:

Մեր ունեցած տեղեկություններով, ընդհանրապես, Գերմանիայի հայ համայնքը չափազանց դժգոհ է դեսպանից. այստեղ համարում են, որ դեսպանատանն արդեն մեկուկես տարի է՝ պարզապես «բարդակ» է, ամեն ինչ ձախողում են, ոչ մի հարցով նորմալ չեն զբաղ վում, ամ բող ջու թ յ ա մ բ կտրված են համայնքից: Փոխարենը դեսպանն այս օրերին հպարտորեն ուղեկցում է Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ