⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Ինչու ներվեց Փաշինյանի հրահանգը չկատարած բարձրաստիճան ոստիկանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը երեկ նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ։ Նա Երեւանի ոստիկանապետ նշանակվեց 2018-ի իրադարձություններից հետո՝ հունիսին, սակայն պաշտոնավարեց շատ կարճ՝ մոտ 2 ամիս, ազատվեց Վալերի Օսիպյանի հրամանով:

Նրան ուղարկեցին կադրերի ռեզերվ, եւ հույս չկար, որ նոր, այն էլ բարձր պաշտոնի կնշանակեն, քանի որ նրա ազատումից հետո սկսեցին խոսել, որ չի կատարել Փաշինյանի հրահանգը եւ չի կալանավորել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդուն։

Բանն այն է, որ Երեւանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի գործող անձանցից մեկը Վովայի Արշակի որդին էր։

Բայց քանի որ որեւէ կողմից ներկայացված բողոք, արձանագրված մարմնական վնասվածքներ չեն եղել, այսինքն՝ կալանավորման հիմքեր, բողոքներ չկային, Վովայի թիկնազորի պետի որդուն ազատ են արձակել` հարուցելով բարձր ղեկավարության զայրույթը։ Բայց, ինչպես ասում են, չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ