3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՌԴ-ն չի հանդուրժելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գոյությունը հետխորհրդային տարածքում. Այվազյան

Թեմա

ՌԴ Դաշնային խորհուրդը եւ Պետդուման մարտի 1-ին նախատեսված նիստը շտապ կարգով անցկացնելու են փետրվարի 22-ին: Թե ինչով է սա պայմանավորված, «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ փակագծեր է բացում:

— Վ. Պուտինն այդ օրը որոշակի առաջարկներ է անելու, որոնք շտապ կարգով իրավական ամրագրման կարիք կունենան: Հավանական տարբերակներից մեկը ՌԴ ռազմական դոկտրինի փոփոխությունն է, որտեղ կլայնացվեն այն շրջանակը եւ հնարավորությունները, որոնց դեպքում Ռուսաստանը իրավունք կունենա օգտագործել միջուկային զենք: Նորվեգիայի հետախուզությունը հայտարարել է, որ վերջին 30 տարիներին ՌԴ ռազմական նավերն առաջին անգամ սկսել են օվկիանոս եւ ծով դուրս գալ միջուկային հրթիռներով: Չի բացառվում, որ փետրվարի 21-ին դոկտրինի հետ միասին հայտարարվի նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին, որով ՌԴ-ն վերջնականապես կհրաժարվի միջազգային նորմերի գերակայությունից իր օրենքների նկատմամբ: Դրանից հետո ՌԴ-ն նաեւ մյուս բոլոր ուղղություններով ցույց է տալու իր կոշտությունը, չի հանդուրժելու իր կողմից ոչ բարեկամական պետություններ համարվող ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գոյությունը հետխորհրդային տարածքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ