Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցը Հորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց

ՆԳՆ դառնալով՝ ոստիկանությունը վերածվել է 80-ականների «միլիցու». Իսայան

Իրավական

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆՆ ահազանգում է փետրվարի 14-ի ուշ գիշերը ոստիկանության Եղվարդի բաժնում տեղի ունեցած, իր գնահատմամբ՝ «բեսպրեդելի» մասին:

«Ինձ զանգահարել են քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ Եղվարդ գնացող ճանապարհին՝ Նոր Գեղի խաչմերուկում, պարեկային ծառայողները կանգնեցրել են ռուսաստանաբնակ, ծնունդով արմավիրցի Վիգեն Ադամյանին պատկանող BMW մակնիշի 78 999 պետհամարանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է նրա եղբայրը՝ Տիգրան Ադամյանը, մեքենայի մեջ եղել են նաեւ Վիգենի կինը եւ վեց ամսական երեխան: Ընդամենը պատճառաբանելով, թե իբր չի աշխատում ավտոմեքենայի աջակողմյան թարթիչը՝ պարեկները բիրտ ուժի գործադրմամբ, ձեռնաշղթաներով Վիգենին եւ Տիգրանին տարել են Եղվարդի բաժին, իսկ Վիգենի կնոջը եւ վեց ամսական երեխային թողել են անտերուդուզ խաչմերուկում՝ վերցնելով նաեւ ավտոմեքենայի բանալիները», - «Իրավունքի» հետ զրույցում պատմեց իրավապաշտպանը եւ ընդգծեց, որ երիտասարդ կինը նույնիսկ հնարավորություն չի ունեցել մեքենան աշխատեցնելու, որպեսզի տաքացնի եւ գրկի վեց ամսական երեխան չսառի:

Եվ սա դեռ ամենը չէ: Այսեր Իսայանը նաեւ ասաց, որ պարեկների կողմից ճնշում է գործադրվել երիտասարդ կնոջ նկատմամբ՝ թեւից են քաշել, բղավել են վրան, թե նստի տեղդ. «Բնական է, Վիգենի կինը տեսնելով, որ ամուսնուն պարեկները ձեռնաշղթաներ են անցկացրել, լաց է եղել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ ապրումներ է ունեցել՝ Ռուսաստանից գալով եւ տեսնելով հայ ոստիկանների կողմից նման պահվածք: Ավելին՝ վեց ամսական երեխան մոր գրկում լացելիս վատանում է ու կապտում, բայց ոստիկանները նույնիսկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Խեղճ հարսին թեւից քաշելով՝ նստեցնում են մեքենան, իսկ նրա ամուսնուն ու ամուսնու եղբորը տանում են ոստիկանության Եղվարդի բաժին»:

Հայրենիքում Ադամյանների ընտանիքին պատուհասած սարսափ ֆիլմ հիշեցնող պատմությունը նոր զարգացումներ է ստանում ոստիկանության Եղվարդի բաժնում:

«Եղվարդի բաժնի աշխատակիցները (ժամանակը կգա, կոնկրետ անվանական կասենք, թե ովքեր), այդ թվում՝ ոստիկանության մայոր, կարծես թե, փորձել են ինչ-որ բան գցել Վիգենի գրպանը, որովհետեւ առանց ընթերակաների եւ առանց Վիգենի կողմից պահանջված փաստաբանի ներկայության (հեռախոս է խնդրել, որպեսզի զանգի փաստաբանի, իրավապաշպանի) խուզարկել են նրան: Նույնիսկ Վիգենի դոշերից հավաքել են ու հայհոյել, ցանկացել են անգամ ծեծել: Ամեն կերպ փորձել են սադրել, թե բա՝ «էդքան ձի՞գ տղա ես, արա՛» բառապաշարով: Իսկ Վիգենն ասել է՝ ինչքան կարող եք ծեծեք, բնականաբար, ձեզ չեմ պատասխանելու, բայց չեք մարսելու», - մանրամասնեց իրավապաշտպանը:

Ավելի ուշ միայն Այսեր Իսայանին հաջողվում է խոսել Վիգեն Ադամյանի եւ պարեկային ծառայության աշխատակցի հետ: Վերջինս առհասարակ հրաժարվում է, որ իրենց կողմից ինչ-որ բան է կիրառվել: Մինչդեռ իրավապաշտպանը փաստեր է ներկայացնում, որ Վիգեն Ադամյանին ձեռնաշղթայելու հետեւանքով՝ ձեռքերի վրա կտրված հատվածներ կան:

«Ադամյան եղբայրներին բավական երկար պահում են ոստիկանության բաժնում եւ արձանագրություն կազմելուց հետո՝ բաց են թողնում: Արձանագրության մեջ նշված է, որ առաջադրվել է մեղադրանք: Մինչդեռ ես այդ ընթացքում զանգահարել եմ 1.02 օպերատիվ կառավարման կենտրոն, ներկայացրել եմ երկու հաղորդում՝ առանձին դրվագներով: Մեկը՝ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգենի կնոջ հանդեպ կիրառած բռնության վերաբերյալ՝ քաշելու, բղավելու, անօգնական թողնելու վեց ամսական երեխայի հետ Նոր Գեղի խաչմերուկին, ինչպես նաեւ Վիգենին ձեռնաշղթաներով, թեւերը ցավեցնելով բաժին տանելու հետ կապված: Եվ երկրորդ՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից Եղվարդի բաժնում կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնական լիազորությունները անցնելու վերաբերյալ, ինչը մեր կողմից դիտարկվում է՝ որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր, փաստաբան չեն ներգրավվել, հակառակը՝ հրաժարվել են, վիրավորել են, հայհոյել են, փորձել են ծեծի ենթարկել», - ընդգծեց Այսեր Իսայանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ոստիկանության ՆԳ նախարարության վերափոխվելուց հետո «80-ական թվականների միլիցու մտածելակերպն է վերականգնվել»:

«Ոստիկանները  քաղաքացու հանդեպ իրենց պահել են ամենավերջին, ամենանվաստ ձեւով: Մենք գրավոր բողոք կներկայացնենք՝ ներքին անվտանգության վարչություն, ինչպես նաեւ գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական լիազորություններն անցնելու եւ սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման հետ կապված, մանկահասակ երեխային եւ մորը խաչմերուկում՝ մեքենայի մեջ, -10 աստիճան ցրտի պայմաններում թողնելու եւ գնալու վերաբերյալ», - շեշտեց Այսեր Իսայանը եւ վստահեցրեց, որ տեղի ունեցածին տալու են հանրային հնչեղություն, հարկ եղած դեպքում՝ առաջիկայում հանդես կգան նաեւ ասուլիսով: Մանավանդ, որ ըստ իրավապաշտպանի, դեպքի հենց հաջորդ օրը պարեկների անմարդկային գործողությունների հետեւանքով տուժած 6 ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված