Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան Կրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. Պեսկով Գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներից Հոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը

Հանրությունը պետք է հասկանա, որ առանց այս իշխանությունից ազատվելու, խնդիրները չեն լուծվի. Կյուրեղյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ նշել է, որ ընդդիմության նպատակն այսօր երկրի փրկումն է թրքացումից:

— Ինչպե՞ս կգնահատեք վերջին երեք տարիներին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

— Լարված: Միգուցե ներքաղաքական լարվածության մակարդակը մի քիչ տատանվել է` կախված կորոնավիրոսային համաճարակի, պատերազմի ընթացքում շատ ավելի լուրջ խնդիրների առաջին պլան գալու հետ: Եվ այդ լարվածությունը այս իշխանությունների ծրագրի հիմնական նպատակի ածանցյալ է` հայտարարված ծրագրի եւ իրականացվող քայլերի ակնհայտ հակասության արդյունք:

— Արդյո՞ք նման դժվար իրավիճակներում չպետք է լիներ ընդդիմություն-իշխանություն համագործակցություն:

— Նախ այս դժվար իրավիճակին հասել ենք հենց այս իշխանությունների, ընդ որում` խիստ ծրագրավորված գործողությունների հետեւանքով: Այս թիմը եկել է իշխանության հենց այն արդյունքները ստանալու համար, որ ունենք այսօր: Սրանք ամեն ինչ արել ու շարունակում են անել, որ Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես չքննարկվի, ամեն ինչ արել ու շարունակում են անել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս չքննարկվի, որ Արցախը հայաթափվի, որ Հայաստանը թրքանա: Եվ այդ ամենը արել ու շարունակում են անել շատ կազմակերպված ու խիստ ծրագրավորված քայլերով. հայոց բանակի կազմաքանդում, Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում եւ այլն: Այս ամենից հետո` ընդդիմությունը ո՞ր հարցերում համագործակցի իշխանության հետ, ինչպե՞ս եք պատկերացնում:

— Իսկ այս պայմաններում ընդդիմության աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք:

— Ընդդիմությունը ամենուր եւ բոլոր ժամանակներում բազմաշերտ է, ընդհուպ իշխանությունների կողմից ձեւավորված ընդդիմություն կա: Եթե խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, ապա նրա աշխատանքը պետք է գնահատել՝  ելնելով թե որքանով է  նա հասել իր առջեւ  դրված խնդիրների կատարմանը: Ընդդիմության նպատակն այսօր երկրի փրկությունն է թրքացումից, Արցախի հայաթափման կանխարգելումը, Արցախի կարգավիճակի հարցի կարգավորումը, հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում առկա ազգային անվտանգային խնդիրները. սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կրթական, հոգեւոր-մշակութային: Այս ամենն իրականացնելու համար նախ պետք է առաջին հերթին հեռացնել այս իշխանություններին: Քանի դեռ սրանք իշխանություն են, անելու են հակառակը, քանդելու են պետական ինստիտուտները, կազմաքանդելու են հայոց բանակը՝ մինչեւ հիմա իրենց վարած քաղաքականությունը վկա: Եվ քանի դեռ այդ խնդիրը չի լուծվել, նշանակում է ինչ-որ բան այն չի արվել: Բայց սա չի նշանակում, թե ընդդիմությունը մինչեւ հիմա որեւէ արդյունքի չի հասել: Հենց միայն այն, որ այսօր արդեն վստահաբար այս իշխանությունների վարկանիշը շատ ցածր է եւ անընդհատ նվազման տենդենց ունի, հենց միայն այն, որ այս իշխանություններն արդեն չեն կարողանում այլեւս ժողովրդին մանիպուլացնել իրենց ստախոսությամբ, փաստում է դրա մասին:

— Երբեմն տպավորություն է, որ ոչ միայն խնդիր կա ընդդիմություն-իշխանություն համագործակցության շրջանակում, այլեւ՝ ընդդիմության ներսում…

— Նորից կրկնում եմ` ընդդիմության գլխավոր նպատակը երկիրը փրկելն է այս մարտահրավերներից, իսկ դրան հասնելու առաջին պարտադիր խնդիրը, որ պետք է լուծվի, սրանց հեռացումն է: Այդ հարցում ընդդիմության մեջ չկա ու չի կարող լինել անհամաձայնություն: Իսկ այս իշխանություններին հեռացնելու մեխանիզմների առաջարկների մեջ կարող են լինել տարաձայնություններ, որը շատ բնական է եւ անհրաժեշտ: Մի փնտրեք մութ սենյակում սեւ կատու, հատկապես եթե այն այնտեղ չկա:

— Ընդդիմությունն այսօր ունի՞ հստակ ծրագիր, ինչպե՞ս եք հեռացնելու գործող իշխանությանը:

— Նախ հանրությունը պետք է համոզվի, որ այս թիմը երկիրը հասցրել է այս կործանարար վիճակին, ոչ թե որովհետեւ անկարող են, «հարիֆ», ինչպես տարածում են հենց իրենք` իշխանությունները, այլ որովհետեւ իրականացնում են պետականաքանդ հստակ ծրագիր` հանրության խաբելով կոնկրետ սուտ խոստումներով ու ուղերձներով: Հանրությունը պետք է հասկանա, որ իրականում կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանի ինքնիշխանությունը: Հանրությունը պետք է հասկանա, որ իրականում Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Հանրությունը պետք է հասկանա, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման` չի կարող լինել խաղաղություն, եւ ամենակարեւորը` հանրությունը պետք է հասկանա, որ այս իշխանությունները իրենց խաբել են միշտ ու ամեն ինչում: Հանրությունը պետք է հասկանա, որ առանց այս իշխանություններից ազատվելու` այդ խնդիրները չեն լուծվի:

— Ձեր գնահատմամբ` կա՞ հասարակության վստահություն ընդդիմության նկատմամբ:

Կներեք, իհարկե, բայց այս հարցադրման բնույթը մանիպուլյատիվ է: Հնչեցնեմ հակընդդեմ հարց` եթե չի վստահում, ապա ինչո՞ւ է ընդդիմությունից պահանջում երկրում իրավիճակի փոփոխություն, ինչո՞ւ է ընդդիմությանը մեղադրում այս իշխանություններից օր առաջ ազատվելու իր ցանկության չկատարման մեջ: Եթե խորհրդարանական ընդդիմությանը չի վստահում, ապա այս իշխանություններին հեռացնելու կարողականությամբ արտախորհրդարանական նոր ուժի շուրջ համախմբում ինչո՞ւ չի իրականացվում: Ընդ որում` ասեմ, որ նման ուժի ի հայտ գալու պարագայում խորհրդարանական ընդդիմությունն անպայման կհամագործակցի եւ կօգնի այդ ուժին:

— Հաճախ հարց է հնչում` եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա  ո՞վ է լինելու այն «հերոսը», ով կկրի այս ծանր բեռը ու կփրկի երկիրն այս իրավիճակից:

— Գիտեք, այս հարցադրման շեշտադրումը վաղուց արդեն պետք է փոխվի, հակառակ դեպքում` կարծես թե, հնչում է մի միտք, որ Նիկոլը միակն է ու  անկրկնելին: Ընդդիմության խնդիրն է նաեւ հանրության մեջ ամրապնդել այն հարցադրումը, թե ովքե՞ր, ի՞նչ թիմ, ոչ թե` ո՞վ: Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ անհրաժեշտ է իրական արտախորհրդարանական ընդդիմության եւ խորհրդարանական ընդդիմության միավորում` համայն հայության ռեսուրսների հենքի վրա: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մարդկային կապիտալի օգտագործումը միայն կարող է երկիրը դուրս հանել այս ծանր իրավիճակից: Այսօր երկիրը լուրջ անվտանգային հարցերի առաջ է կանգնած, սկսած մարդկային, տարածքային, էներգետիկ, ջրային, հոգեւոր, մշակութային, ժողովրդագրական եւ այլն: Իսկ մեր ժողովուրդն ունի այդ ներուժը եւ միասնությամբ անպայման կհասնի դրան, թեկուզ դա լուրջ, դժվար, մեծ ռեսուրսներ պահանջող խնդիր է:

— Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդդիմությունը որեւէ առաջարկով հանդես եկե՞լ է, համագործակցության ի՞նչ առաջարկներ եք ներկայացրել իշխանությանը:

— Ընդդիմությունը հանդես է եկել ԱԺ կողմից իրավիճակին վերաբերվող հայտարարությամբ հանդես գալու առաջարկով, Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու առաջարկով, ՀՀ եւ Արցախի խորհրդարանների համատեղ քննարկումների, գոնե առցանց, կազմակերպման առաջարկով, խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ հայտարարությունների առաջարկով: Եվ վերջապես` տեր կանգնել Արցախի երաշխավորը լինելու մեր սահմանադրական հանձնառությանը: Բայց այս իշխանություններն այդ առաջարկները չեն ուզում լսել, քանի որ դրանք խանգարելու են երկիրը թշնամուն հանձնելու իրենց ծրագրերին: Բայց կա մի կարեւոր բայց. այս իշխանությունները չեն կարողանալու իրականացնել իրենց ոճրագործ ծրագիրը:  Արցախահայության՝ իրենց հայրենիքին տեր կանգնելու վճռականությունը վկան բազմահազարանոց ցույցեր Ստեփանակերտում, Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարություններ այս իշխանությունների հետ անհամաձայնության մասին:

— Ձեր գնահատականներով` ի՞նչ կանխատեսել առաջիկայում, ի՞նչ է սպասվում մեր երկրին:

— Ցավոք, իրավիճակը այնքան լի է լուրջ անվտանգային մարտահրավերներով, որ խոսել իրավիճակի արագ կարգավորման մասին հնարավոր չէ: Այո՛, 2023թ.-ը մեր երկրի համար դժվար տարի կարող է լինել, բայց այդ դժվարությունները կստիպեն մեր հանրությանը ավելի ճիշտ գնահատել իրավիճակը եւ հասնել այս իշխանություններից ազատվելու անհրաժեշտության մեծամասշտաբ գիտակցմանը: Բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են եւ եռամիասնությամբ անպայման կհաղթահարենք այդ դժվարությունները: Մեր երկիրը ուղղելու է իր ճկված մեջքը, ոտքի է կանգնելու ու վերականգնելու է կորսվածը: Համոզվա՛ծ եղեք:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top