Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին Պուտինը կմեկնի Թեհրան Քննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.am Արդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ Գալստյան Մոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ Ալլահվերդյանը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է Պուտինին Արևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջից Երեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան

«Ժամանակին էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը...».ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Արցախի վաստակավոր արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆԻ հետ:

— Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում: Մարդիկ ինչպե՞ս են դիմակայում՝ երկու ամսից ավել գտնվելով շրջափակման մեջ:

— Միայն ասում են՝ պատերազմ չլինի, մնացած դժվարություններին կդիմանանք: Սոված չենք մնում: Կաղամբը կիսում, չորս մասի են բաժանում, վաճառում, որ բոլորին էլ հասնի: Հարեւանը տեսնում է մի տեղ ապրանք են ստացել, գալիս է շքամուտքում բոլորին ասում է, որ այսինչ տեղը այնինչ բանն են վաճառում: Գնում, հերթ ենք կանգնում, որ գնենք: 

— Դո՞ւք ինչպես եք հաղթահարում դժվարությունները:

— Ընկերներս շատ են անհանգստանում, Երեւանից զանգում, հարցնում են՝ ի՞նչ է պետք, որ ուղարկենք: Ես էլ կատակում եմ՝ ասում եմ ճանապարհը փակ է, դրա համա՞ր եք ասում բան ուղարկենք: Ճիշտ է, հերթեր են, գազամատակարարումն են անջատում-միացնում, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, բայց սոված չենք: Թոռնիկներ ունեմ՝ հինգ տղա, մեկ աղջիկ: Նրանց շատ եմ սիրում, բայց թոռնուհուս՝ Աստղիկին առանձնահատուկ եմ սիրում: Նա քանոնահարուհի է: 14 տարեկան է: Ու արդեն քանի տարի է Արցախում քանոնով առաջին տեղն է գրավում: Ինչ վերաբերում է դժվարություններին՝ ես կյանքում շատ դժվարություններ եմ տեսել: Արդեն սովորել եմ այս իրավիճակին: Արցախյան առաջին պատերազմը որ սկսվեց, ես թատրոնը թողեցի, գնացի պաշտպանության ջոկատներ՝ մասնակցելու պատերազմին: Մոտ 20 տարվա բանակային ստաժ ունեմ: Կոմանդոսի, Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի հետ եմ ծառայել, Սեյրան Օհանյանը շատ է հարգում ինձ, ես էլ իրեն: Շատ հիասթափված եմ, որ Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի նման մարդկանց վրա ինչ-որ քրեական գործ են հարուցում: Ես չեմ տեսել Սեյրան Օհանյանից լավ  պաշտպանության նախարարի: Իր հետ 1992 թվականից եմ ծանոթ: Ի դեպ, եթե վերադառնանք պատմությանը՝ ժամանակին Արեւմտյան Հայաստանում էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը... Այսօր Հայաստանում շատ հետաքրքիր քաղաքականություն է տարվում…

— Ասացիք, որ մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին, ի՞նչ հիշողություններ ունեք այդ շրջանից:

— Հիշում եմ՝ 1992 թվականն էր՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գործուղման էի: Այնտեղ իրավիճակը շատ վատ էր: Հետո Հաթերքը նորից երկրորդ անգամ հանձնեցինք, իջանք ներքեւ՝ հետ գնացինք: «Ցեխ-Ձորում» վրաններ էինք բացել ու այդտեղ էինք մնում եւ գնում էինք Կիչանում դիրքեր պահելու: Բայց շտաբը գտնվում էր Առաջաձոր գյուղում: Ճաշարանում նստած՝ մենակ հաց եմ ուտում, մի տղա՝ ֆոտոապարատը կրծքից կախած, եկավ դիմացս նստեց եւ ուշադիր ինձ է նայում: Ասաց՝ բարեւ, կարելի՞ է ծանոթանալ, ես լրագրող եմ, Երեւանից եմ եկել, անուս Նորիկ է, ազգանունս՝ Սարգսյան: Հետաքրքրվեց, թե՝ ուզում եմ իմանալ՝ ո՞վ ես, ինչո՞վ ես զբաղվում, այս կռվի ժամանակ բոլորից տարբերվում ես: Ասացի՝ ինչպես բոլորը, այնպես էլ ես «Ուտյոս» ջոկատից գործուղման եմ եկել այստեղ: Նա էլ թե՝ ի՞նչ մասնագիտություն ունես: Ասացի՝ դերասան եմ: Ասաց՝ այսքան ժամանակ է ման եմ գալիս, ուզում եմ մի արվեստագետ գտնել, որ կռվին մասնակցում է, որ իր մասին մի բան գրեմ: Նորայրի հետ ծանոթացանք, հետո՝ մտերմացանք: Գալիս էր մեզ մոտ էր հանգստանում, հետո նորից գնում դիրքեր: Շատ շնորհքով տղա էր: Մի օր էլ Երեւան էի գնացել ծնողներիս տեսակցության, մերոնք մի թերթ ցույց տվեցին, թե ճանաչո՞ւմ ես այս մարդուն: Սկզբից չճանաչեցի, բայց հետո, երբ վերնագիրը կարդացի՝ «Դերասանի նոր դերը», նոր գլխի ընկա, որ ես եմ: Հոդվածը լույս էր տեսել 1992 թվականի դեկտեմբերին՝ «Ազատամարտ» թերթում: Թերթի լույս տեսնելուց մեկ ամիս հետո՝ Նորիկը զոհվեց Մարտակերտում: Եկան ինձ հայտնեցին նրա մահվան լուրը: Ինձ շտաբից կանչեցին, ասացին՝ գիտենք, որ քո մոտիկ ընկերն է եղել, երկու զինվորի հետ կարո՞ղ ես զոհվածի մարմինը տանել հասցնել իրենց տուն: Ուղղաթիռը եկավ Երեւանից, նրա մարմինը հասցրինք իրենց տուն: Շատ վատ եւ հուզումնալից պահեր էին: Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ Նորայրն իմ մասին հոդվածն ավարտել էր հետեւյալ տողերով. «Պատերազմը կավարտվի, հայրենի հողում կրկին հաղթանակ կլինի, նկարիչը մաքուր խղճով կվերցնի իր ձեռքին վրձինը, երաժշտի ձեռքը կկպնի կլավիշին, կամաց կբարձրանա վարագույրը, եւ բեմում կրկին դուրս կգա սիրված արտիստ Մարտին Ալոյանը՝ զինվորական համազգեստով, որպեսզի այս անգամ նա հանդիսատեսի ուշադրությանն արժանանա Արցախյան հերոսական պատերազմում հաղթանակած զինվորի դերով: Եվ, իսկապես, այդպես էլ եղավ: Երբ բանակային կյանքս ավարտվեց, 2007 թվականին 6-7 ամիս ականազերծող էի աշխատում, հետո թատրոնից կանչեցին, նորից գնացի թատրոն: Տնօրենը մի պիես էր գրել պատերազմի մասին, որտեղ ես հրամանատարի դերում էի, որի անունը Մարտիկ էր: Այդ օրվանից մինչ օրս աշխատում եմ թատրոնում:

— Պարոն Ալոյան, ներկա պահին ո՞ր ներկայացման մեջ եք ներգրավված:

— Ներկա պահին բեմադրվում է վրացական պիեսի հիման վրա՝ «Բակում չար շուն կա» ներկայացումը: 1960-ական թվականներին այդ ներկայացումը խաղացվել է: Շատ հետաքրքիր կոմեդիա է: Փորձում ենք կոմեդիայի միջոցով մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

— Դուք ի՞նչ դեր եք ստանձնել այդ կոմեդիայում:

— Ներկայացման մեջ խաղում եմ Վանո Լայթադզեի դերը, որը խորամանկ, խաբեբա մարդ է: Թեեւ դա իմ բնավորությանը չի համապատասխանում, բայց հետաքրքիր կերպար է: Իմ կյանքի փորձից ելնելով՝ ընդհանրապես բեմում դերասանն իր բնավորության հակառակ դերն ավելի լավ է ընկալում եւ խաղում:

— Կյանքում ի՞նչը չեք սիրում:

— Միջակություն չեմ սիրում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 






Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top